Բաժիններ՝

Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը կանցկացվի Նուր Սուլթանում

Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Նուր Սուլթանում կանցկացվի դեկտեմբերի կեսերին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի վարչապետի տեղակալ-արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին:

«Ստացվել է երաշխավոր երկրների (ՌԴ, Թուրքիա, Իրան) դիմումը՝ խնդրելով կազմակերպել Աստանայի գործընթացի հերթական բանակցությունները. ստույգ ամսաթվերը մենք կհամաձայնեցնենք. մոտավորապես դեկտեմբերի կեսերին»,-Տլեուբերդին նոյեմբերի 4-ին լրագրողներին ասել է կառավարության կողասրահներում:

Նրա խոսքով՝ երաշխավոր երկրները կներկայացվեն նախարարների տեղակալների մակարդակով: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից:

2017 թվականին Նուր Սուլթանում սիրիական կարգավորման շուրջ անցկացվում են բանակցություններ, որոնք հայտնի են որպես «Աստանայի ձեւաչափ» (Ղազախստանի մայրաքաղաքի նախկին անվանմամբ), իսկ 2018 թվականի հունվարին Սոչիում անցկացվել է սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը, որը հակամարտության սկզբից ի վեր դարձել է մասնակիցների լայն կազմին բանակցային մեկ հարթակում հավաքելու առաջին փորձը: Կոնգրեսի գլխավոր արդյունքը դարձել է սահմանադրական կոմիտե ստեղծելու որոշումը, որն աշխատում է Ժնեւում եւ որի հիմնական խնդիրը սահմանադրական բարեփոխման նախապատրաստումն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս