Եթե պարոն Թրամփը անհրաժեշտ համարի ինձ այստեղ թողնել, ես կմնամ։ Այդ մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Հայկական կողմը պետք է ստիպի ԵԱՀԿ խմբին, որպեսզի հայտարարությունների մեջ հասցեական նշվի մեղավոր կողմը:
Թուրքիան չի վերանայելու Ուկրաինայի հարցով դիրքորոշումը, չնայած Անկարայի և Մոսկվայի համագործակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախկին Նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն այսօր պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, հայտնում է sputnik-georgia-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի հաղորդագրությանը:
Ադրբեջանի կողմից Իսլամական ռազմական դաշինքին անդամակցելու հարցը դեռևս ծառացած չէ Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգում։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։
Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը այսօր նվազել է 2.35 տոկոսով՝ հասնելով 1 դոլարի դիմաց 3.7308 լիրայի՝ նորացնելով 2005-ից ից վեր ռեկորդային նվազագույն մակարդակը։
Թուրքիայի իշխանությունները հաշվարկում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Անկարային կարտահանձնի ընդդիմադիր քարոիչ Ֆեթուլլահ Գյուլենին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայում կայանալիք հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության մասին, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Թուրքական իշխանությունները ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով 5 մարդու են կալանավորել։ Նշվում է, որ նրանց թվում է նաև թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստներից մեկը։
Սիրիայի զինված ընդդիմության անդամները կարող են օգտվել համաներումից, որը նրանց կշնորհի Սիրիայի կառավարությունը, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Պայմանագրի ժամկետը, որն անցած տարի կնքվել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության և Վրաստանի կառավարության միջև, սպառվել է 2016թ. դեկտեմբերի 31-ին, սակայն կողմերը մինչ օրս չեն կարողացել պայմանավորվել նոր պայմանների շուրջ։
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանը դարձյալ տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Ստամբուլի օդավանակայաններում ձյան առատ տեղումների հետևանքով չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթեր։ Turkish Airlines ավիաընկերությունը երեկ Ստամբուլի միջազգային չեղարկել էր 1100 ներքին ու միջազգային չվեթ։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել ֆրանսիական ԶԼՄ-ներին, որտեղ հայտարարել է, թե իրեն հավատարիմ ուժերը «գտնվում են հաղթանակի ճանապարհին», հայտնում է BBC-ն։
3 ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում սահմանվել էր հուլիսի 21-ին՝ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո, այնուհետ դարձյալ երկարաձգվել էր։
Կայնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի կողմից բազայի օգտագործման հարցը Թուրքիայի կառավարության օրակարգում է։
Թուրք նախարարի խոսքով՝ Կովկասում ու Բալկաններում Թուրքիայի ստեղծած եռակողմ ձևաչափերը շատ արդյունավետ են գործում։ Այս տարի, ըստ Չավուշօղլուի, Անկարան ավելի ակտիվ աշխատանք է կատարելու տարածաշրջանի սառեցված հակամարտությունների կարգավորման համար։
Կալանավորված կանանցից 2-ը գնդապետերի կանայք են, 14-ը՝ գեներալ-գնդապետերի, 40-ը՝ մայորների, 40-ը՝ կապիտանների, իսկ 4-ը՝ ավագ լեյտենանտների։
Նոր՝ այլընտրանքային կամուրջը կառուցվում է Կոբի գյուղի մոտ, նախագծի արժեքն է 4 մլն 550 հազար լարի (1.7 մլն դոլար): Կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2017թ. դեկտեմբերին։ Ռազմավիրական ճանապարհին, որը անցնում է Չխարա գետի վրայով, ներկայումս ավարտվում է ևս մեկ նոր կամրջի շինարարությունը՝ հնի փոխարեն, որը վնասվել էր ձնահյուսքերի հետևանքով։
Նշվում է, որ դեպքը կրել է կրիմինալ բնույթ, հարձակվողը եղել է մենակ։ CNN Türk-ը հայտնում է 2 տուժածի մասին։ Անհայտ անձինք կրակ էին բացել հաստատության մոտ կայանված ավտոմեքենայի ուղղությամբ։
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում թուրքական կողմի հետ Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքի մոտ թուրքական ԶՈւ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։
Նախնական տեղեկություններով՝ ահաբեկիչն ույղուր է։ Ըստ թուրքական իշխանությունների՝ նա կարող է թաքնվել արտերկրում։ Նշվում է նաև, որ տղամարդը միայնակ է գործել, սակայն հնարավոր է, որ նրան օգնել են հարձակման նախապատրաստման հարցում։
Հաղորդվում է, որ ոչնչացվել են պաշտպանական դիրքեր, հրամանատարական կետեր, կրակային աջակցության միջոցներ ու ահաբեկիչների տրանսպորտային միջոցները։ Սպանվել է ԴԱԻՇ-ի 20 զինյալ, ինչպես նաև ահաբեկիչների հայտնի դաշտային հրամատարներից մեկը, ում անունը դեռ չի հրապարակվում։
Թուրքիայում ՌԴ դեսպանը սպանվել է 2016թ. դեկտեբերի 19-ին՝ Անկարայում ֆոտոցուցահանդեսի ցացման ընթացքում ելույթ ունենալիս։ Թուրքական իշխանությունները հաղորդել են, որ հարձակումն իրականացրել է ոստիկանության աշխատակից Մևլյութ Մերթ Ալթընթաշը։
Պարբերականը հայտնում է, որ ռուս քննիչները հայտնաբերել են կնոջն ու նրան հարցաքննության կանչել, որտեղ նա հաստատել է, որ որոշ ժամանակ հարաբերություններ է ունեցել Ալթընթաշի հետ։
ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական YPG ( սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը) կազմակերպությանը օգնելն անընդունելի է, այսօր դարձյալ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Թուրքական Սինոպ քաղաքում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը։ Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, մարդկանց թիվն անհամեմատ շատ է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր մեղադրել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որ աջակցում են Սիրիայի ահաբեկիչներին, այդ թվում՝ ԴԱԻՇ-ին ու PYD-ին։