Նիկոլն իշխանությունը պահելու համար տարածք էլ կտա, նոր մարդկանց էլ կձերբակալի, նոր ճակատագրեր էլ կխեղի, կզոհաբերի բոլորին՝ ընտանիքից սկսած. Իշխան Սաղաթելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է:

Բանախոսը վստահ է.

  • Սեպտեմբերի 27-ից այս իշխանությունները մի հարց են լուծել՝ կռվել՝ պարտվելու համար:
  • Մեր նպատակն է՝ կանխել նոր զիջումները. քանի դեռ կան սրանք, մեր հայրենիքը վտանգի մեջ է:
  • Այն օրը, երբ կհասկանանք, որ մանդատից հրաժարվելն է մեր օրակարգից բխող միակ ճանապարհը, իհարկե, մանդատները վայր կդնենք:
  • Իրենք չպետք է որոշեն՝ «Հայաստան» խմբակցությունից՝ ո՞վ, որտե՞ղ է լինելու, ո՞ր պատվիրակության կազմում: Արթուր Ղազինյանին 10-րդ անգամ առաջադրելն էլ սկզբունքի հարց է:
  • Իշխանությունն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, իբրև թե ջերմ, համերաշխ, կառուցողական մթնոլորտում ենք աշխատում, նրանք առիթներ են ստեղծում՝ լուսանկարում են, լուսանկարներն էլ օգտագործում են ստեղծած տպավորությունը հասարակության շրջանում տարածելու համար:
  • Մենք հայտարարել ենք, որ արմատական ընդդիմություն ենք և չենք պատկերացնում համագործակցել այն իշխանության հետ, որը մեր երկիր աղետ է բերել:
  • Մենք այսօրվա արտախորհրդարանական իրական ընդդիմադիր ուժերի հետ հարց չունենք, մեր թիրախը իշխանությունն է:
  • Մենք մեղք չունենք, որ այսօրվա արտախորհրդարանական ուժերը ԱԺ-ում չեն, մենք շատ կուզեինք, որ նրանք լինեին խորհրդարանում, և միասին լայն ճակատ ունենայինք:
  • Նոյեմբերի 8-ին նախատեսվող հանրահավաքը ոչ թե մեկ քաղաքական ուժի, այլ ՀՀ քաղաքացու հանրահավաքն է:
  • Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կա այսօրվա իշխանությունը, Հայաստանի գլխին կախված է նոր կապիտուլյացիայի վտանգը:
  • Մենք պետք է ձևավորենք համահայկական դիմադրություն և այնպիսի մթնոլորտ, որպեսզի կանխենք մեր երկրին սպառնացող բոլոր վտանգները:
  • Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը դիմադրում է Հայաստանին պարտադրվող նոր զիջումներին, ինքն իր հայտարարություններով թշնամուն Հայաստանի նոր տարածքներ է նվիրում: Ինքը դիմադրություն ցույց տվող մարդկանց շարքից հանում է, մեկուսացնում:
  • Իշխանությունը պահելու համար Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, ամեն քայլի պետք է տարածք կտա, պետք է նոր մարդկանց կձերբակալի, ճակատագրեր կխեղի:
  • Խաղաղություն մենք կարող ենք ունենալ այն ժամանակ, երբ ունենանք այնպիսի հասարակություն, որը պատրաստ կլինի կռվել հանուն արժանապատիվ խաղաղության:
  • ԱԺ-ում ողջ գործիքակազմից օգտվելով, բոլոր ճակատներով պայքարելու ենք. գնաճի մասին էլ ենք խոսելու, Սևանի խնդիրների մասին էլ…
  • Սա ապիկար իշխանություն է, որը չի սպասարկում մեր երկրի շահերը:
  • Մարդիկ օրերով հերթ են կանգնում պատվաստվելու համար, բայց պայմաններ չեն ստեղծում, հիմա դրա մեղավորներին են գտել՝ եկեղեցի, ընդդիմություն. ցանկացած ոլորտում կան մեղավորներ ու պատասխանատուներ, բացի իրենցից:
  • Նիկոլն ունի մեկ խնդիր՝ իշխանությունը պահել, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, և հանուն դրա կարող է զոհաբերել բոլորին՝ ընտանիքի անդամներից սկսած, քաղաքական շրջապատով վերջացրած:
  • Մեր բոլորի նպատակը հայրենիքը փրկելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է փրկվել այս իշխանություններից:
  • Էս մարդը երկիրը տարավ պարտության՝ կռվելով՝ պարտվելու իմիտացիա անելով:
  • Մենք հասկանում ենք, որ քննիչ հանձնաժողովը շոու է լինելու, կան նշանակված մեղավորներ. ո՞նց եք պատկերացնում՝ Քոչարյան Անդրանիկը օբյեկտիվորեն քննի Նիկոլ Փաշինյանի գործունեությունը. դա անհնարի՛ն է:
  • Ընդդիմությունը պետք է լրջորեն քննարկի՝ մասնակցի՞ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ, իսկ եթե մասնակցի, ապա ի՞նչ ֆորմատով:

Տեսանյութեր

Լրահոս