Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) հոկտեմբերի 2-ին տարածել է հաղորդագրություն՝ հերքելով ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած ապատեղեկատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ իր հայտարարության մասին:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոսպոս Բեքչյանը տոնել է եպիսկոպոսական ձեռնադրման 25 ամյակը:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հոկտեմբերի 2-ից սկսվում են պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստերը:
Վրաց հոգեւորական, երեց Իլիա Ճիղլաձեն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց մեջ հոգեւորականը մեղադրում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:
Անկարայում ձերբակալվել է Սիրիայի քաղաքացի, ով փորձել է երկրից ապօրինի ճանապարհով բյուզանդական ժամանակաշրջանին պատկանող աստվածաշունչ դուրս բերել:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Հուլուսի Աքարը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրն այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը, սակայն գործընթացին վերջ դնող կողմն իրենք չեն լինելու:
Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիները ոչ միայն հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն են այլ նաեւ Վրաստան պետության բազմամշակույթ հարուստ ժառանգության վկայությունն են, որոնք վերադարձվելով իր տերերին կրկին մնալու են Վրաստանի տարածքում եւ ծառայելու են Վրաստանի հայազգի քաղաքացիների կրոնական կարիքներին:
Սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ ինչպես հայկական, այնպես էլ վրացական մամուլում, իսկ սոցիալական ցանցերում չեն դադարում քննարկումները։
«Չկա ոչ մի սարսափելի բան, եթե նա այդ համակարգը տեղակայի արևելյան սահմանների մոտ։ Հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, և հարձակումը նրա վրա հարձակում է ՀԱՊԿ-ի վրա։ Իսկ ՀԱՊԿ-ը դեռ ոչ մի անգամ կասկածանքի տեղիք չի տվել»:
ՌԴ ՊՆ- հայտնել է, որ ներկայում սիրիական բանակը՝ ՌԴ օդուժի աջակցությամբ, ավարտում է Իրաքի տարածքից մուտք գործած գրոհայինների ոչնչացման գործողությունը:
Առավոտից մինչ այս պահը բնակիչները փորձում են մտնել եկեղեցու բակ, սակայն ոստիկանները շղթայաձև կանգնել են դռան առջև և ներս չեն թողնում՝ պատճառաբանելով, թե իրենք նման հրաման չեն ստացել։
«Մենք կարողանում ենք 25 տարի ապահովել մեր անվտանգությունը՝ անկախ նրանից, որ Ադրբեջանը մեզ համար ռազմական սպառնալիք է ներկայացնում և նավթադոլարներ ունի: Հայկական կողմը կարող է ապահովել իր անվտանգությունը՝ բոլոր մեթոդներով՝ սկսած ռազմական և ոչ ռազմական ուղիներից»:
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Արցախի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանել է 3 ծառայակցի և փախել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մեսութ Բարզանիին անկախության հանրաքվեով քրդերի ապագան վտանգելու մեջ:
Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակցային ուժերը հետ են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրահայինների հզոր գրոհը Դեր Զոր-Պալմիրա մայրուղու վրա:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պաշտոնական կայքում պատգամավոր Գարո Փայլանի՝ Հայաստան կատարած այցի մասին հաղորդագրություն է տեղադրել:
Թեհրանը ժամանակավորապես արգելել է իրանական ընկերություններին՝ նավթամթերք ներկրել ու արտահանել Իրաքյան Քրդստանից, ինչի մասին հայտնել է Tasnim իրանական գործակալությունը։
Անկարան ակնկալում է, որ Մոսկվան թուրքական լոլիկի ներմուծման սահմանափակումների չեղարկման վերաբերյալ որոշում կընդունի 1-2 օրվա ընթացքում:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը սեպտեմբերի 28-ին նոր նախազգուշական հայտարարություն է արել Թուրքիա այցելել պատրաստվող կամ այդ երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայում այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց աջակցությունն են հայտնել Իրաքին՝ այդ երկրի տարածքային ամբողջականության հարցում:
Ադրբեջանական բանակի գովազդվող լայնամասշտաբ զորավարժությունները պատերազմի մեսիջ էին, որին ՄԱԿ-ի ամբիոնից քաղաքական շանտաժի ձեւակերպում տվեց Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահի սպառնալիքը հասցեագրված էր միջազգային հանրությանը, որ եթե վերջինս չբավարարի Բաքվի պահանջները, ապա անցած տարվա Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը միջամտելու Թուրքիայի վնասակար փորձերը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում:
Թուրքիան հանձն չի առնի փակելու Իրաքյան Քրդստանի հետ սահմանները՝ չնայած իր դժգոհությանն ինքնավարությունում անցկացված հանրաքվեից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական նստավայրում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում:
Գերմանացի զինվորականներն ավարտել են թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս գալու գործընթացը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իրաքյան Քրդստան մեկնել պատրաստվող քաղաքացիների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել: