Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը:
Կարևորագույն խնդիրներից մեկը, որը քննարկվում էր, Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, ցեղասպանությունների բացառումն էր: Ժամեր առաջ նախագահը հայտարարեց, որ մենք հանդես ենք գալու այդ ուղղությամբ նոր նախաձեռենություններով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հերթական անգամ կոչ է արել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը հրաժարվել անկախության հանրաքվեից:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Նյու Յորքում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են Ռաքայում եւ Դեյր Զորում իրականացվող գործողությունները։
ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը գտնում է, որ Վրաստանը պատրաստ չէ դառնալ հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունից հեռացած և առաջիկա նախագահական ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ակնկալվող հիմնական մրցակիցը համարվող Մերալ Աքշեները չի կարողանում իր նորաստեղծ կուսակցության կենտրոնական գրասենյակի համար շենք գտնել:
«Այն, որ քրդերը մոտակայում հանրաքվե պետք է անեն անկախություն հռչակելու համար, չի վերաբերում մեր պատմական հողերին, վերաբերում է Իրաքի քրդական շրջաններին: Կարելի է հաջորդ քայլը համարել, որ Թուրքիայի քրդերն էլ անկախության կփորձեն հասնել, բայց այդպես չէ: Այն կուսակցությունը, որ Փայլանն է ներկայացնում, իր ծրագրերում չունի՝ անկախ Քրդստան ստեղծել Թուրքիայի մեջ: Չի նշանակում, որ չի ունենա, կունենա, դրա համար էլ անհրաժեշտ է, որ քրդական որոշ շրջանակների հետ պետք է սկսենք հարաբերվել»:
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող հայկական եկեղեցու մոտ հավաքված մի խումբ ազգայնականներ, եկեղեցուց դուրս եկող քաղաքացիների վրա քարեր են նետել:
«Թուրքիային մեջ մահմեդական հայեր շատ կան: Հիմա նորից անձայնությունը սեղանի վրա է, որովհետև Էրդողանը ազգայնականների հետ է քայլում: Մուշում, Համշենում հարյուրավոր մահմեդական հայեր կան: Թուրքիայի հայերը, դժբախտաբար, նորեն վախի մեջն են, նորեն կուզեն անձայն մնալ»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայազգի գործիչ Աննա Էշուն մտահոգիչ է համարում Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող վերջին աղմկահարույց զարգացումները՝ մասնավորապես կապված «Ադրբեջանական լվացքատուն» խորագրով բացահայտումների հետ:
Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը երկամյա պաշտոնավարման ընթացքում 17-րդ անգամ սեպտեմբերի 18-ին կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բելգիացի պատգամավոր Ալան Դեշթեքսը սեպտեմբերի 19-ին պաշտոնապես կհրաժարվի ԵԽԽՎ պատգամավորի մանդատից:
Սիրիայի ապագան վճռվելու է միայն բանակցություններում. դրա համար ընդդիմությունը պետք է համաձայնության գա Դամասկոսի հետ:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ լինելը չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրամիության հետ (ԵՄ) հարաբերություններին և համագործակցությանը: Ավելին, նա նշեց, որ այս տարի Հայաստանի արտահանման աճի տեմպերը ԵԱՏՄ ավելի ցածր է, քան՝ ԵՄ:
«Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն դա նաև ճանաչված պետք է լինի աշխարհի կողմից»,- այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եռանախագահող երկրների նախագահների կողմից արված ամեն մի հայտարարությունից հետո Հայաստանն անմիջապես ողջունել է դրանք և ասել, որ դրանց հիման վրա պատրաստ է գնալ բանակցությունների: Իսկ Ադրբեջանն ի՞նչ է անում»:
Սիրիական բանակի առաջապահ ջոկատները եւ դաշնակից ուժերը սեպտեմբերի 18-ի առավոտյան Դեյր Զորի արեւելքում անցել են Եփրատ գետը եւ սկսել զինյալներից քաղաքի հյուսիսային արվարձանների մաքրումը:
«Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգություններին պետք է գնահատական տրվի նաև մարդու իրավունքների դիրքերից»:
Զորավարժության մեկնող շարասյան մեջ երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ):
Սիրիական խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ սիրիական խորհրդարանի մեջ հնչում են Սիրիայի ժողովրդին հետաքրքրող անմիջական հարցեր, և Սիրիայի ու նրա բարեկամ երկրների փոխգործակցության հարցերը, որոնց մեջ, ըստ նրա՝ տեղ ունեն Հայաստան-Սիրիա փոխհարաբերությունները ևս.
Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, և իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար:
«Ստեղծված պայմաններում մենք հարկադրված ենք առավել մեծ ուշադրություն դարձնել մեր պաշտպանական համակարգի և բանակի կատարելագործմանն ու արդիականացմանը՝ որպես տարածաշրջանում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների զսպման և կայունության ապահովման հիմնական գործոնի»,- ընդգծեց Կարեն Միրզոյանը։
Ստամբուլում մի խումբ ազգայնականներ քարերով հարձակվել են Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցուց դուրս եկող հայ հավատավորների վրա:
Իրանը կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե հանրաքվեի արդյունքում տարածաշրջանը անկախանա Բաղդադից:
Ադրբեջանի մասին վերջին սկանդալային բացահայտումներն ապացուցում են, որ ոչ մի նորմալ փոխգործակցություն եւ առավել եւս որեւէ համաձայնագիր չի կարող լինել Ադրբեջան պետության հետ:
Ազատության մեջ հայտնվելուց հետո բլոգեր Ալեքսանդեր Լապշինի կատարած գրառումները ևս մեկ անգամ հաստատում են, որ Ադրբեջանում հայատյացությունն ունի խորը արմատներ, իրականացվում է պետական բարձր աջակցությամբ և ուղղված է ազգությամբ հայերի դեմ:
«Հայաստանի համար С-400-ների վտանգի մասին խոսակցությունները չափազանցված են, որովհետև դա հակաօդային պաշտպանություն է։ Հայաստանի կողմից Թուրքիան հակաօդային պաշտպանության կարիք չունի, որովհետև նման վտանգ իրեն չի էլ սպառնում հայկական կողմից»։