Բաժիններ՝

Ստամբուլում օտարաբնակների թիվը մոտ 2.5 մլն է

Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներգաղթյալների վարչությունը՝ ի պատասխան Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ էքրեմ Իմամօղլուի հայտարարության, տվյալներ է հրապարակել Ստամբուլում օտարերկրացիների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ Իմամօղլուն հայտնել էր, որ այս պահին Ստամբուլում փախստականների, ներգաղթյալների և կացության իրավունք ունեցող օտարեկրացիների թիվը մոտ 2.5 մլն է։ Սակայն ներգաղթյալների վարչությունը հակափաստարկ է ներկայացրել՝ հերքելով Իմամօղլուի հրապարակած տվյալները։

Վարչության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ստամբուլի նահանգում ընդհանուր առմամբ իրավական կարգավիճակ ունեցող 1 մլն 182.157 օտարերկրացի է բնակվում, որից 644.726-ն ունի կացության իրավունք, 535.025-ը (սիրիացի)՝ ժամանակավոր կացության իրավունք և 2.406-ը՝ ներգաղթյալի կարգավիճակ։

Նշվում է, որ Թուրքիայում օտարեկրացիների ընդհանուր թիվը, որոնք ունեն հիմնական կամ ժամանակավոր կացության իրավունք, ներգաղթյալի կարգավիճակ, 5 մլն 276.471 է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930