
Հայտնի է՝ երբ թուրքական արտադրության կործանիչը կկատարի առաջին թռիչքը

Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտնել է, որ արտադրվել է թուրքական արտադրության առաջին կործանիչի առաջին պահեստամասը: Այդ մասին տնօրենը հայտնել է իր թվիթթերյան էջում:
Տնօրենը հայտնել է, որ կործանիչների շարժիչներն արտադրվելու են 2023-ին, իսկ 2025-ին՝ կործանիչները կկատարեն իրենց առաջին թռիչքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների փոխարեն ցանկանում է գնել արդիականացված F-16 ինքնաթիռներ: