Reuters-ի մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Կրեմլի դիրքորոշումը Անքորիջում կայացած հանդիպումից ի վեր չի փոխվել. Ռուսաստանը դեռևս հրաժարվում է դադարեցնել մարտական գործողությունները ներկայիս առաջնագծի երկայնքով։
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի կտրուկ նվազման արդյունքում արևային էներգիան դարձել է Թուրքիայի համար ամենաէժան էլեկտրաէներգիայի աղբյուրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Միջազգային էներգետիկ վերլուծական կենտրոն «Ember»-ի զեկույցի համաձայն՝ վերջին տարիներին Թուրքիայում քամու էլեկտրակայանների կառուցման արժեքը նվազել է 40 տոկոսով, իսկ արևային կայաններինը՝ 77 տոկոսով։ Այս միտումը հանգեցրել է նաև արտադրության ընդհանուր արժեքի նվազմանը․ արևային էլեկտրաէներգիայի ծախսը կրճատվել […]
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։
ԱՄՆ-ից ավելի քան 515 000 անօրինական միգրանտ է արտաքսվել Դոնալդ Թրամփի նախագահության 10 ամսվա ընթացքում։
Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ:
Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին:
Երկրի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ պետությունն ինքն է հանդես գալիս որպես ապահովագրող, երբ ազգային թանգարանների ցուցանմուշները պահվում են իրենց բնորոշ պահեստային վայրերում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի մի շարք դաշնակիցներ պատրաստ են զորք մտցնել Գազայի հատված, եթե ՀԱՄԱՍ շարժումը խախտի խաղաղության համաձայնագրի պայմանները: Նա այդ մասին գրել է իր «Truth Social» սոցցանցում։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:
Վարշավան չի երաշխավորում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգ թռիչքը՝ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ Բուդապեշտում հանդիպելու համար, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Ուկրաինայի տարածքային զիջումների վերաբերյալ բանակցությունները կարող է վարել միայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բացի այն, որ իշխանությունը միտումնավոր հետևողականություն չդրսևորեց և զեկույցը սահմանված ժամկետներում չնախապատրաստվեց և ըստ այդմ էլ ԱԺ լիագումար նիստ չմտավ, այդ փաստաթղթի ծանոթությունը ցույց է տալիս, որ մեղադրանքների, լուտանքների այն փայաբաժինը, որը տարբեր ուղղություններով ցրվում էր, կա՛մ զեկույցում տեղ չեն գտել, կա՛մ դրանց մասին խիստ հպանցիկ ու վերապահումով է անդրադարձ կատարվել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Մահմուդ Ռաշադի հետ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի կարգավորման պլանի իրականացումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և տարածաշրջանը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեին։
Լյուքսեմբուրգում ԵՄ կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նաև մասնակցել է Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման թեմայով քննարկման։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ պայմանավորվել է շարունակել հեռախոսային շփումները։
«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Արևելքի և Եվրոպայի միջև տարանցիկ և լոգիստիկ կապերի զարգացման համար, հայտարարել է Ադրբեջանում Լատվիայի դեսպան Էդգարս Սկույան հաղորդում է Report-ին։
Եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ ժամանել է Իսրայել՝ Գազայի հատվածում հրադադարի առաջխաղացման և ամրապնդման ջանքերի շրջանակներում։
2025 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է «շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն»:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր ներկայացել է ազատազրկման վայր, որտեղ կանցկացնի 5 տարի․ գրում է BBC-ն։
Ֆրանսիայի ոստիկանությունը, որը դեռ որոնում է Փարիզի Լուվրից թանկարժեք իրեր գողացողներին, հավանաբար, չի կարողանա դրանք վերադարձնել թանգարան, քանի որ զարդերը կարող են արագ մասերի բաժանվել ու վաճառվել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ առանձին նամակներ է ուղարկել ԵՄ բոլոր երկրների արտգործնախարարներին, հաղորդում է «Սովա Նյուզ»-ը։
Եվրոպայի երկրները և Ուկրաինան համաձայն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն դիրքորոշման հետ, որ ՌԴ-ն և Ուկրաինան պետք է դադարեցնեն մարտերը և բանակցություններ սկսեն՝ հենվելով ներկայիս շփման գծի վրա։
Այս օրերին Գագիկ Ծառուկյանը և Ծառուկյան ընտանիքը Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներից ստացել և շարունակում է ստանալ ցավակցական հեռագրեր և նամակներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իվետա Տոնոյանը:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հերքել է արևմտյան մի շարք լրատվամիջոցների տեղեկությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների՝ Բուդապեշտում նախատեսված բանակցությունները հետաձգվել են։
Լավրովը մեղադրել է լեհական իշխանություններին ահաբեկչական հարձակումների նախապատրաստվելու մեջ:
Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է։
Ես և Մարկո Ռուբիոն բավականին մանրամասն հեռախոսազրույց ենք ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպման շուրջ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: