Զուրաբիշվիլին նամակ է հղել ԵՄ արտգործնախարարներին՝ նախարարական հանդիպումից առաջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ առանձին նամակներ է ուղարկել ԵՄ բոլոր երկրների արտգործնախարարներին, հաղորդում է «Սովա Նյուզ»-ը։

Նամակում Զուրաբիշվիլին մանրամասն ներկայացրել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները և քաղաքական լարվածության սրումը՝ ընդգծելով, որ այդ զարգացումները լուրջ սպառնալիք են ներկայացնում երկրի ժողովրդավարական ապագայի և եվրոպական ուղու համար։

«Նախագահը կոչ է անում ԵՄ առաջնորդներին մշակել համաձայնեցված և արդյունավետ քաղաքականություն՝ ի պատասխան Ռուսաստանի հիբրիդային պատերազմի, որը սպառնում է ոչ միայն Վրաստանին, այլև ամբողջ Եվրոպային», – ասվում է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031