Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ դա պատմական օր է իր երկրի համար։
Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգին, քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել բոլոր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հարցում:
Միլեյի կառավարությունը, ով պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, նոր կանոնակարգեր է մտցրել ցուցարարների կողմից փողոցները փակելու դեմ պայքարելու համար։ Իշխանությունները ոստիկանությանը թույլ են տվել հատուկ տեխնիկա և ուժ կիրառել՝ ազատ երթևեկությունն ապահովելու համար։
2023 թվականի հոկտեմբերի 15-ին Պաղեստինի դիմադրության շարժման զինյալներն անսպասելիորեն սկսեցին Իսրայելի դեմ ուղղված «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը: Նոյեմբերի 24-ին գերիների փոխանակման նպատակով ժամանակավոր զինադադար հաստատվեց Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև:
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքին առնչվող հարցեր, միջազգային թեմաներ և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Պետությունների ղեկավարները նաև անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերին ու նախանշել մոտ ապագայի հեռանկարները։
Սպահանի և հարավային շրջանի իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Գեղարդ Մանսուրյանը։
Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումն Անթալիայում
Նույն նիստում Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բու Հաբիբը աջակցել է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկին՝ նշելով, որ նախ դրանք պետք է կիրառի Միացյալ Նահանգները։
#ՀԻՄԱ. Արարատ Միրզոյանը մասնակցում է քննարկման Անթալիայի Դիվանագիտական ֆորումում. ՈՒՂԻՂ
Նշվում է, որ իսրայելցիները նաև մոտ 40 արկ են արձակել հարավային Լիբանանի 9 քաղաքների և գյուղերի ուղղությամբ:
Վնասված հինգ հարկանի շենքը կառուցվել է 1979 թվականին, ունի վեց մուտք և 90 բնակարան։
Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները վատթարացան 2011 թվականին Սիրիայում հակամարտության բռնկումից հետո, միևնույն ժամանակ սիրիացի փախստականների հոծ խմբերն անցան Թուրքիա։ Երկու երկրների միջև դիվանագիտական կապերը խզվեցին։
Հարցին, թե կա՞ արդյոք դուրսբերման ժամանակացույց, Հուսեյնը կրկնել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են։
Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում:
Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում:
Փոխարենը ԶԼՄ-ները գրում են, որ տարածաշրջան այցի չեղարկման պատճառ Է դարձել Բաքվի, բայց ոչ Երևանի դիրքորոշումը։
Մարտի առաջին օրը գրանցվել է լիրայի (թուրքական ազգային արժույթ) արժեզրկման հերթական ռեկորդը: Մեկ դոլարին համարժեք լիրան գնման պարագայում (առք) հասել է 31.32-ի, իսկ վաճառքի պարագայում՝ 31.44-ի:
Վրաստանը շարունակում է «կիսաազատ» երկիր մնալ, նշվում է Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Բրիտանական «HMS Prince of Wales» ավիակիրը, որն արժեցել է 3,6 մլրդ դոլար, կարող է աճուրդի դրվել ու վաճառվել բարեկամ երկրին կամ կոնսերվացվել ֆինանսական խնդիրների պատճառով։ Այդ մասին հայտնել է «The Daily Mail» թերթը՝ հղում անելով Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերի աղբյուրներին։
Փաստաթուղթը նախատեսում է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման հերթական երկարաձգում մինչև մարտի 8-ը և 22-ը՝ շաթդաունը կանխելու համար։
Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 %-ից հասել է 10 %-ից ավելի քիչ թվի․ սա ՌԴ-ի ընտրությունն էր։
Առնվազն 112 մարդ Է զոհվել, ավելի քան 280-ը՝ վիրավորվել Գազա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, հայտնել են պաղեստինյան առողջապահության ներկայացուցիչները:
«Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բեռլինում հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում էր նաև Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը։ Հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ նա այնտեղ, չէ՞ որ Թուրքիայի քաղաքականությունը շատ պարզ է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարման պարագայում»։
Ֆինլանդիայի համար կարևոր է միջուկային զսպման ուժեր ունենալը, գործնականում դա ապահովվում է ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի տեղակայմամբ։ Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբը։
Լեհաստանի Շչեցին քաղաքի կենտրոնում մարդատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, 12 մարդ ծանր վիրավորվել է, վարորդը դիմել է փախուստի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ԵՄ-ն և Ուկրաինան պետք է անհապաղ խաղաղ բանակցություններ սկսեն։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։