ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Սենատի ղեկավարները երկկուսակցական համաձայնության են հասել՝ խուսափելու կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումից (շաթդաուն), որն այլապես տեղի կունենար մարտի 1-ին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024 թվականին» զեկույցը (Freedom In The World 2024):
Դեմոկրատները չեն դադարում ջանքերը՝ Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան աջակցության փաթեթի քվեարկությանը հասնելու համար։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներքո գործող Caliber.Az կայքը սպառնում է ՀՀ-ին և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ զգուշացնելով, որ եթե Երասխում՝ Նախիջևանի սահմանի մոտ վերսկսեն մետալուրգիական գործարանի շինարարությունը» կհայտնվեն կրակի տակ, քանի որ «Բաքվի համբերությունը հասել է վտանգավոր սահմանագծի»։
երկկողմ հանդիպումը, որը հետո շարունակվել էր եռակողմ ձևաչափով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի մասնակցությամբ։
Առնվազն 104 մարդ է զոհվել և 760-ը՝ վիրավորվել Գազա քաղաքի արևմուտքում իսրայելական գնդակոծության հետևանքով։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի առողջապահական գերատեսչության խոսնակին:
Իրանական արտադրության «Փարս-1» զոնդավորող հետազոտական արբանյակն առավոտյան հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել Երկրից 500 կմ բարձրության վրա: Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալություը:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 2024թ. փետրվարի 28-29-ը ՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Որևիցե քննարկում ՆԱՏՕ-ի հետ չի եղել, մեր մեջ էլ նման քննարկում չի եղել, բայց մենք պատրաստ ենք ու շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ համար անվտանգություն կապահովի»,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանն Ադրբեջանի համատեղ գործընթացի մեջ է մխրճվել, որը Հայաստանի շահից չի բխում։
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Այս մասին X սոցցանցում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ կանոնդադրության 11-րդ հոդվածում նշված է՝ եթե որևէ պետություն ցանկանում է դուրս գալ կազմակերպությունից, ապա դրա մասին տեղեկացնում է 6 ամիս առաջ։ Իսկ 6 ամիս անց եթե դիմումը հետ չի վերցնում, ապա համարվում է ՀԱՊԿ-ից դուրս եկած։ Սակայն հարաբերությունների սառեցման վերաբերյալ կանոնադրությունում որևէ կետ չկա։
Եվրամիությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառի առանց քսանյոթ անդամ երկրի միաձայն համաձայնության։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին նշել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։ Բացառիկ հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ, Հայաստան -Բելգիա հարաբերություններին, ԵՄ կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման մեխանիզմներին, վերջինի ագրեսիվ գործողությունների […]
ՄԱԿ-ում հայտնել են, որ Իսրայելը բազմաթիվ պատերազմական հանցագործություններ է կատարել Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը` հանդես գալով Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում։
Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 30 հազարը, ևս ավելի քան 70 հազար մարդ վիրավորվել է։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:
«Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը։ Ամենօրյա պարբերականությամբ ադրբեջանական վանդալիզմի տասնյակ փաստեր ենք արձանագրում։ Համացանցում հրապարակված հերթական տեսանյութից հստակ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը։
Արևելյան Ատրպատական նահանգի հրամանատարների եհտ հանդիպման ժամանակ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին ասել է․ «Իրանի արտաքին քաղաքականության հիմքում հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է, հաղորդակցության համապատասխան մայրուղիների ստեղծումը և օգտակար մշակութային, տնտեսական և քաղաքական փոխհարաբերությունները։ Իրանն իր հարևանների հետ շատ ընդհանրություններ ունի»։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, ինչպես նաև Փաշինյանի վերջին հանդիպումները Մյունխենում, Փարիզում, հարցազրույցը՝ France 24-ին, հստակ ուրվագծում են ՀՀ արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք՝ դրանով իսկ հավելյալ ուշադրություն բևեռելով ռեգիոնալ իրավիճակի վերաբերյալ Արևմուտքից հնչող հայտարարությունների վրա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում զգալիորեն նվազել է ալկոհոլի, հատկապես թունդ ալկոհոլի օգտագործումը։
«Այն, ինչ մենք պլանավորել էինք սպառազինության ոլորտում, ինչի մասին ես խոսել եմ 2018 թվականի ուղերձում, ամեն ինչ արված է, կամ այդ աշխատանքը ավարտվում է»,- ասել է Պուտինը՝ հավելելով, թե մերկապարանոց մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, թե Մոսկվան իբր պատրաստվում է միջուկային զենք տեղակայել տիեզերքում, դրանք տեղեկատվական խայծեր են։
Եվրոպական խորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց, որոնցում խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ու կոչ անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ ամուր երաշխիքների ներքո։
Բեռլինում փետրվարի 29-ին մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել Լիբանանի հարավում գտնվող Քաֆրա բնակավայրի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ուկրաինա-հարավարևելյան Եվրոպա» գագաթնաժողովին ներկա չգտվնելու պատճառով փետրվարի 28-ին իր ելույթը պարունակող տեսահոլովակ է հրապարակել:
Ուսանողներից մեկի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան, Խաչատուրյանն ասել է, թե հարևանների հետ պետք է խաղաղ ապրել, նույնը՝ նաև կենցաղում է, «հարևանների հետ պետք է խաղաղ ապրես, կամ՝ տունդ պետք է փոխես»։
Վրաստանի նախագահի խոսքով՝ լավագույն բանը, որ կարող է տեղի ունենալ Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կոալիցիոն կառավարությունն է։ Ըստ նրա` դրանով երկրում վերջ կտրվի թե՛ օլիգարխացմանը, թե՛ բևեռացմանը։
Մենք իրատեսորեն չնայեցինք այն իրավիճակին, որում ապրում էինք 90-ական թվականների ավարտից հետո, Բաղդադի հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի թեմային՝ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին. ՈՒՂԻՂ
Չինաստանի կառավարության ռազմավարությունն է, որպես ընդհանուր բարգավաճման ջատագով, զարգացնել և խրախուսել խոշոր և միջին ձեռնարկությունները, ստեղծել ճանապարհաշինական ընկերություններ՝ գյուղական շրջանները քաղաքներին կապելու և ռազմավարական ճանապարհներ կառուցելու առաքելությամբ՝ նպաստելու համար Չինաստանի ներքին զբոսաշրջության արդյունաբերության զարգացմանը, օգնելու գյուղի բնակիչներին նվազեցնել աղքատությունը և նրանց հնարավորություն տալ բացել փոքր հյուրանոցներ, ինչպես նաև ավելացնել ֆերմերների եկամուտը՝ տեղում և օնլայն հարթակներում արտադրված բարիքները սպառելու միջոցով: