Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Եգիպտոսի Al Qahera հեռուստաընկերությունը նույնպես հաղորդել է, որ բանակցությունները երկարաձգվել են ևս մեկ օրով՝ հավելելով, որ դրանք «դժվարությունների են բախվում»:
Իրանի Փորձագետների խորհրդի և Մեջլիսի (Խորհրդարանի) ընտրությունները տեղի են ունեցել մարտի 1-ին:
Ավելի վաղ Գերմանիայում հաստատել էին ձայնագրության իսկությունը։ Իսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ևս մեկ անգամ կրկնել էր, որ երկիրը Կիևին Taurus հրթիռներ չի մատակարարի։
Եվրոպայի խորհրդի պլատֆորմի գործընկեր կազմակերպություններն այսօր հրապարակել են 2024 թվականի տարեկան նոր զեկույցը Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության վերաբերյալ, որի նպատակն է նպաստել ԶԼՄ պաշտպանությանն ու լրագրողների անվտանգության ապահովմանը։
ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իր միջուկային քաղաքականությունը միջուկային զենքի կիրառման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության ֆոնին։ Այս մասին, ըստ ռուսական РБК-ի՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ժամանած Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ:
«Ինչպե՞ս ընկավ Հռոմը։ Բոլորը կհամաձայնեն, որ պատճառներից մեկը միանգամայն ակնհայտ է՝ հռոմեական բանակում և նրա լեգեոններում գերակշռում էին ոչ քաղաքացիները, ովքեր, ի վերջո, քանի որ հավատարիմ չէին Հռոմին, ապստամբեցին քաղաքացիների դեմ»,- ասել է Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցրած Թաքեր Կարլսոնը «Ամերիկայի վերջը» տեսանյութում, որը տեղադրված է իր կայքում։
ԿՀՎ նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը YouTube-ի Dialogue works ալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը շուտով կվերացվեն, քանի որ Վաշինգտոնին նրանք այլևս հարկավոր չեն։ Այս մասին հաղորդում է ռուսական Gazeta.ru-ն։
Իր հերթին ուկրաինական կողմը հայտարարել է գիշերն Օդեսայի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին։
Հայաստանի և Մոլդովայի հասցեին Մոսկվայի հռետորաբանությունը ապակայունացնում է տարածաշրջանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին ի պատասխան։
Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, որ Ուկրաինայում կռված ադրբեջանցիներին պետք է զրկել քաղաքացիությունից։
Թուրքիայի շահերը չեն սահմանափակվում միայն երկրի սեփական տարածքով, այլ տարածվում են իր սահմաններից շատ հեռու: Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախկին արտգործնախարար և գլխավոր ընդդմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին առաջնորդ Հիքմեթ Չեթինը թուրքական «Artı Tv»-ի «Քաղաքականությունից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Դերսիմի կոտորածին և 1915 Հայոց ցեղասպանության թեմային:
Փետրվարին կայացած Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում Չեխիայի նախագահ Պետր Պավելը վստահեցրել էր, որ Պրահան տվյալներ ունի Կիևին մի քանի շաբաթվա ընթացքում 155 մմ տրամաչափի 500 հազար արկ և 122 մմ տրամաչափի 300 հազար արկ մատակարարելու հնարավորության մասին։
Գիլադ Էրդանն ինքը այս առնչությամբ հայտարարել է. «ՄԱԿ-ին հինգ ամիս պահանջվեց, որպեսզի, վերջապես, ընդունի ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ կատարված սեռական բնույթի ցնցող հանցագործությունները:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության մի շարք օրակարգային հարցերին և համատեղ ջանքերով վերջիններիս լուծման հնարավորություններին:
Վրաց-ռուսական Կազբեգիի անցակետում հայտնաբերվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար։ Այս տեղեկությունը հրապարակել է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Օդային գրոհները հաջորդել են շիաների «Հեզբոլլահ» շարժման մարտիկների կողմից Վերին Գալիլեայում իսրայելական բնակավայրերի ականանետային գնդակոծումներին:
Տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերն այս ընթացքում մի շարք հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին։
Փետրվարի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը «ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով»:
Բանակի ներկայացուցչի վարկածի համաձայն՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը «շահագործում է մարդասիրական կազմակերպությունները և դրանք օգտագործում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար»։
Փաշինյանը կայցելի Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ:
Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է հունական մեդիայում շրջանառվող լուրերին, որոնք վերաբերում են ԱՄՆ կոնգրեսից արտահոսած Թուրքիայի մասին գաղտնի զեկույցին:
Մարտի 5-ին մեկնարկած Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանը կշարունակվի մեկ շաբաթ։ Մինչ այդ՝ մարտի 4-ին տեղի էր ունեցել խորհրդատվական մարմնի՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի նստաշրջանը։
Ավելի ուշ «Ինտերֆաքս»-ը հաղորդեց, որ Ղրիմի կամրջով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերսկսվել է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները մտադիր են «վերահսկել» Մոլդովայի ղեկավարությունը։ Այս մասին նախարարն ասել է Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։
ԱՄՆ Յեյլի համալասարանի (Yale University) հրավերով` Մաքմիլան կենտրոնում, այդ թվում` ցեղասպանության հետազոտությունների ծրագրով (Yale Genocide Studies Program) Արման Թաթոյանը քննարկել է արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին տեղեկությունը գաղտնի է: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Ըստ ՌԴ կառավարության մամուլի ծառայության՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։