Եթե անգամ մատով կպնենք ռուսական ակտիվներին, հետևանքները կզգանք դարերով. Բելգիայի վարչապետ
Եթե մենք դիպչենք ռուսական ակտիվներին, հետևանքները կզգանք դարերով, հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը։
Վևերը կարծում է, որ նման քայլը կներքաշի Եվրոպային հավերժ դատավարության մեջ։ Նրա խոսքով՝ սխալ է այն միտքը, որ Ռուսաստանն արդեն դուրս է գրել այս գումարը.
«Ես այդպիսի տպավորություն չունեմ։ Դա այն չէ, ինչ մենք լսում ենք Մոսկվայից։ Մոսկվան մեզ ասել է, որ եթե մենք դիպչենք գումարին, հետևանքները կզգանք դարերով, որը երկար ժամանակ է թվում՝ մի հավերժություն», – ասել է Բելգիայի վարչապետը:

