ԱՄՆ-ը և մյուսները պետք է ավելի մեծ ճնշում գործադրեն Իսրայելի վրա. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և մյուսները պետք է ավելի մեծ ճնշում գործադրեն Իսրայելի վրա՝ ստիպելու չխախտել Գազայի հրադադարի համաձայնագիրը։
Էրդողանի պնդմամբ՝ պետք է ավելին արվի՝ ներառյալ պատժամիջոցների հնարավոր կիրառումը կամ զենքի վաճառքի դադարեցումը։
«Պաղեստինյան «Համաս» զինյալ խմբավորումը հետևում է համաձայնագրին։ Թուրքիան պատրաստ է աջակցել Գազայի խնդրով նախատեսված աշխատանքային խմբին ցանկացած անհրաժեշտ ձևով», – ասել է Էրդողանը Օմանից վերադարձող ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցում։

