Կիևում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի ավելի քան 17 երկիր ամերիկյան զենք կգնի Ուկրաինայի համար
ՆԱՏՕ-ի ավելի քան 17 երկիր միացել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցուցակ (Prioritized Ukraine Requirements List – PURL) նախաձեռնությանը, որի շրջանակներում դաշինքի մասնակիցները զենք են գնում Ուկրաինայի համար ամերիկյան պաշարներից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«ՆԱՏՕ-ի ավելի քան 17 անդամ երկրներ են միացել է PURL նախաձեռնությանը՝ Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումների հավաքական ֆինանսավորման համար», – գրել է նա իր Telegram ալիքում՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Ալեքսուս Գրինկևիչի հետ հեռախոսազրույցից հետո։
Սիրսկին հավելել է, որ ամերիկացի գեներալին տեղեկացրել է մարտական գործողությունների գոտում տիրող իրավիճակի մասին։
PURL ծրագիրը գործի է դրվել է հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից։

