Բաժիններ՝

ԵՄ երկրները հաստատել են Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու խոստումը

Եվրամիությունը հոկտեմբերի 23-ին կայացած գագաթնաժողովից հետո խոստացել է շարունակել երկարաժամկետ հեռանկարում «կանոնավոր և կանխատեսելի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ 2025 թվականին Եվրամիությունն Ուկրաինայի բյուջեին հատկացրել է 20,5 միլիարդ եվրո, որից 6,5 միլիարդ եվրոն վճարվել է «Ուկրաինական ծրագրի» շրջանակներում, իսկ 14 միլիարդ եվրոն՝ ERA ծրագրով G7-ի նախաձեռնության շրջանակներում, որոնք մարվում են ռուսական ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։

Եվրոպական խորհուրդը կոչ է արել Եվրահանձնաժողովին «հնարավորինս շուտ ներկայացնել ֆինանսական աջակցության տարբերակները՝ հիմնված Ուկրաինայի ֆինանսական կարիքների գնահատման վրա», ինչպես նաև ԵՄ խորհրդի հետ միասին «շարունակել աշխատանքը, որպեսզի Եվրոպական խորհուրդը կարողանա այս հարցին վերադառնալ իր հաջորդ նիստում»։

Գագաթնաժողովում նաև հայտարարվել է, որ «ԵՄ օրենսդրությանը համապատասխան՝ ռուսական ակտիվները պետք է արգելափակված մնան» այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չդադարեցնի Ուկրաինայի դեմ իր ագրեսիան, և չփոխհատուցի պատերազմի պատճառով Ուկրաինային հասցված վնասը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս