Զելենսկին Վինձորում Չարլզ 3-րդի հետ հանդիպումից հետո կմեկնի Լոնդոն՝ տարբեր ղեկավարների հետ բանակցությունների
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վինձորի ամրոցում հանդիպում է անցկացնում Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորի հետ։ Սա այս տարի նրանց արդեն երրորդ հանդիպումն է։ Այս մասին հաղորդում է BBC-ն»
Ուկրաինայի ղեկավարն այնուհետև կուղևորվի Լոնդոն, որտեղ անցկացվելու է, այսպես կոչված, «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը։ Դաունինգ Սթրիթում Զելենսկին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, կողմերը կքննարկեն Ուկրաինայում ընթացող պատերազմը և այն քայլերը, որ Բրիտանիան կարող է ձեռնարկել Կիևին իր աջակցությունը շարունակելու համար։
Սթարմերին և Զելենսկուն այնուհետև կմիանան Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Հանդիպմանն առցանց ձևաչափով կմիանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Այս հանդիպման ավարտից հետո տեղի կունենա «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որին առցանց ձևաչափով կմիանան ևս 20 ղեկավարներ:

