Բաժիններ՝

Էրդողանը բանակցություններ է վարել Կատարից և Օմանից Eurofighter Typhoon կործանիչներ ձեռք բերելու ծրագրի շուրջ

Պարսից ծոց տարածաշրջանային շրջագայության ընթացքում Թուրքիայի նախագահը բանակցություններ է վարել Կատարից և Օմանից Eurofighter Typhoon կործանիչներ ձեռք բերելու ծրագրի շուրջ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ քննարկումները լավ են ընթանում։

«Մենք ցանկանում ենք արագ ավարտել այս քննարկումները և, Աստծո կամքով, մեր ռազմաօդային ուժերը շատ ավելի ուժեղ դարձնել։ Այս ինքնաթիռներով մեր ռազմաօդային ուժերը շատ ավելի ուժեղ կդառնան», – ասել է Էրդողանը՝ համաձայն իր գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության։

«Ռոյթերս»-ը երեկ՝ հոկտեմբերի 23-ին էր հաղորդել, որ Անկարան իր եվրոպացի դաշնակիցներին և Միացյալ Նահանգներին առաջարկել է արագ զարգացած կործանիչներ ձեռք բերելու տարբերակները՝ 40 Eurofighter Typhoon-ը, ինչպես նաև ամերիկյան F-16 և F-35 կործանիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031