Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Միացյալ Նահանգներ
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Միացյալ Նահանգներ պաշտոնական բանակցությունների համար՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր խիստ պատժամիջոցների մասին հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Կրեմլի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը, ըստ աղբյուրների, նախատեսում է հանդիպել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ քննարկումները շարունակելու համար։
Դմիտրիևը, որը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ավելի սերտ տնտեսական համագործակցության Կրեմլի ականավոր ջատագովներից է, վերջերս առաջարկել է Ալյասկայի և Ռուսաստանի Հեռավոր Արևելքի միջև «Թրամփ-Պուտին» թունելի կառուցումը։

