Բաժիններ՝

Իռլանդիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իռլանդիայում հոկտեմբերի 24-ին անցկացվում են նախագահական ընտրություններ: Հաղթողը կդառնա երկրի 10-րդ նախագահը և կփոխարինի գործող նախագահ Մայքլ Դ. Հիգինսին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Երկրում առավոտյան ժամը 7։00-ին բացվել է ավելի քան 5500 ընտրատեղամաս, որոնք աշխատելու են տեղական ժամանակով մինչև 22:00-ն: Երկրում ձայնի իրավունք ունի շուրջ 3,6 միլիոն մարդ։ Նրանք պետք է ընտրություն կատարեն երկու թեկնածուների՝ «Ֆինը գել» կուսակցության (լիբերալ-պահպանողականներ) ներկայացուցիչ Հեդեր Հեմֆրիսի և անկախ թեկնածու Քեթրին Քոնոլի միջև։

Երրորդ թեկնածուն՝ Ջիմ Գևինը՝ «Ֆիաննա ֆայլ» կուսակցությունից (հանրապետականներ), հոկտեմբերի սկզբին հանել է թեկնածությունը նախընտրական արշավի ժամանակ։

Քվեատուփերը կբացվեն շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 9:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս