Բաժիններ՝

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրել անօրինական եկամուտներն օրինականացնելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեն։

«Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով անօրինական եկամուտներն օրինականացնելու համար», – Գվարակիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Գլխավոր դատախազը նշել է, որ 2019-2021 թթ. պաշտպանության նախարարի, իսկ 2013-2015 և 2021-2024 թթ. վարչապետի պաշտոնները զբաղեցրած Ղարիբաշվիլին գաղտնի զբաղվել է գործարարությամբ, ինչն օրենքով արգելված է պաշտոնյաների համար։ Նա ապօրինի եկամուտ է ստացել։ Ըստ դատախազության՝ Ղարիբաշվիլին կեղծել է ակտիվների հայտարարագրերը, որոնք պաշտոնյաները պարտավոր են լրացնել։ Դրանցում նա պնդել է, որ ամեն տարի գումար է նվեր ստացել ընտանիքի անդամներից։

Այսպիսով, ինչպես նշել է Գվարակիձեն, նախկին վարչապետը ստացել է 830 000 լարի (ավելի քան 305 000 դոլար) և այն դրել է օրինական շրջանառության մեջ։ Նա նաև ներդրել է 3 670 172 լարի (ավելի քան 1,3 միլիոն դոլար) իր ընտանիքի անդամին պատկանող ընկերությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս