Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան միշտ կլինի Ռուսաստանի կողքին

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամությունը ներկայում հասել է ամենաբարձր կետին, և այն հավերժ է լինելու:

Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Նա մասնակցել է ՌԴ Կուրսկի մարզի ազատագրմանը մասնակցած Կորեական ժողովրդական բանակի մարտիկների հուշահամալիր թանգարանի հիմնարկեքի արարողությանը։«Կորեա-ռուսական բարեկամությունը ձեռք է բերել հավերժական կենսական ուժ և անպարտելիության ու կարողության փորձություն է անցել. այն այժմ հասել է իր պատմության գագաթնակետին», – Կիմ Չեն Ընի հայտարարությունը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ երկու երկրների զինվորականները «ցուցադրել են կորեա-ռուսական դաշինքի հզորությունը»։

«Փհենյանը միշտ կլինի Մոսկվայի հետ։ Մեր բարեկամությունն ու համախմբվածությունը լինելու են հավերժ», – եզրափակել է ԿԺԴՀ առաջնորդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս