«Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտի»-ի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո Հնդկաստանն ակտիվորեն նավթ է գնում Իրաքից և Կատարից

«Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտի»-ի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո Հնդկաստանը սկսեց ակտիվորեն նավթ գնել Իրաքից և Կատարից, հաղորդում է Bloomberg-ը։

Հնդկաստանի կողմից ռուսական նավթի խոշորագույն գնորդ «Reliance Industries» ընկերությունն անցել է Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից նավթ գնելուն՝ «Լուկոյլ»-ի, «Ռոսնեֆտ»-ի և դրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո։

Խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիայի «Khafji», Իրաքի «Basrah Medium» և Քաթարի «Ալ-Շահին» նավթերին, ինչպես նաև որոշ քանակի ամերիկյան «West Texas Intermediate» նավթի տեսակներին։

Ըստ աղբյուրների այս մատակարարումները նախատեսվում է իրականացնել դեկտեմբերին կամ հունվարին։

Տեսանյութեր

Լրահոս