Իրանն ու Սիրիան հուշագիր են կնքել անվտանգության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ, հայտնում է Tasnim գործակալությունը:
Իրանը պետք է ավելի շատ ճկունություն դրսևորի միջուկային խնդրի լուծման հարցում, իրական առաջընթացը նկատելի կլինի հաջորդ շաբաթ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
«Հարկավոր է ցույց տալ ավելի շատ ճկունություն մեր իրանցի գործընկերների կողմից, եթե մենք պատրաստվում ենք համաձայնություն կնքել:
Մոսկվան ԵՄ հակառուսական պատժամիջոցները, որոնց երկարաձգման մասին այսօր հայտնել էր ԵՄ խորհուրդը, համարում է անհիմն ու անօրինական, Ռուսաստանն էլ առաջնորդվելու է փոխադարձության սկզբունքով, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Իսրայելի ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմի կինը ստիպված է եղել ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին անհաջող կատակի համար, ում նա համեմատել էր սուրճի հետ, հայտնում է Jerusalem Post-ը:
21 մարդ, ներառյալ 5 կին ու 3 երեխա, վնասվածք է ստացել Քաբուլում այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման զինյալները այսօր գրոհել են Աֆղանստանի խորհրդարանի շենքը, հայտնում է The Guardian-ը:
Եվրոպայում ստեղծվում է հատուկ ոստիկանների թիմ, ովքեր զբաղվելու են սոցցանցերում ԴԱԻՇ խմբավորման հետ կապված անդամների օգտահաշիվների որոնմամբ ու արգելափակմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները կես տարով երկարեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ մինչև 2016 թվականի հունվարի 31-ը: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի մամլո քարտուղար Սյուզան Կիֆերն իր միկրոբլոգում:
Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսվում է 110 ընտանիքին Թբիլիսիի ջրհեղեղի հասցրած նյութական վնասի չափի հաշվարկը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի փախստականների և տեղահանվածների հարցերով նախարարության մամլո ծառայությանը:
«Գերտերությունները ունեն երկաթուղիների լուսանկարներ, որտեղով գնացքները Աուշվից էին տանում սպանելու հրեաներին, քրիստոնյաներին, միասեռականներին, բոլորին: Ինչո՞ւ նրանք ռումբեր չգցեցին այդ երկաթուղիների վրա»:
Հունիսի 20-ին Հալեպի Կասր ալ Պալատ քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով 2 հայ է զոհվել:
«Մենք պատրաստվում ենք դիմել վարչապետին ու կառավարությանը, որպեսզի նրանք ևս մեկ անգամ գնահատական տային, թե ինչ է տեղի ունենում»,-RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իգոր Լեբեդևը՝ Պետդումայի փոխխոսնակը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից:
Տեղական ժամանակով ժամը 08.31-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 22-ին 04:31-ին) երկրաշարժին նախորդել է 3.4 մագնիտուդով նախացնցում:
«Լիազորությունների չեղյալ հայտարարումը ներկայում կխափանի ռուսական պատվիրակության ցանկացած հնարավոր փորձ՝ կառուցել կոնստրուկտիվ ու բաց երկխոսություն, որը կոչ է անում ԵԽԽՎ-ն»,-կարծում է Շեննախը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դիմակայությունը Մոսկվային կարող է շարունակվել նաև այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռանա իր պաշտոնից, հայտնում է Reuters-ը:
ԱՄԷ-ի իշխանությունները հաստատել են պատիժն այն մարդկանց համար, ովքեր իրենց վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս համացանցում:
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում մանկահասակ երեխաների ահասարսուռ սպանություն է տեղի ունեցել: Մայր կոչված Սեդագեթ Բաբաեւան դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է իր մանկահասակ 2 երեխաներին` 1-ամյա եւ 3-ամյա փոքրիկներին:
«Մենք գիտենք, թե ինչպիսի վտանգներով է լի իրավիճակը Վրաստանում, Հայաստանում: Վրաստանը հանձնառու է իր՝ ՆԱՏՕ անդամակցության ցանկությանը, ԵՄ-ին ինտեգրացիային…»:
Քըրք Քըրքորյանը չէր սիրում հարցազրույցներ տալ ու հրապարակային կյանք չէր վարում: Նա միշտ խուսափել է հրապարակայնությունից:
«Ռուսաստանը պետք է դադարեցնի սպառազինություն մատակարարել հակամարտող կողմերին, քանի որ կողմերն արդեն բավարարից էլ ավելի շատ զենք ու զինամթերք ունեն հակառակորդից իրենց պաշտպանելու համար»,- ասում է Դենիս Սամութը:
Պարբերականի գնահատականին են արժանացել 16-ամյա Մալիայի ու 14-ամյա Սաշայի զգեստները, որով նրանք գնացել էին հանդիպման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:
«Ես ուզում եմ հավատալ, որ կողմերը կգտնեն ուժ, համարձակություն, առողջ միտք, որպեսզի կարողանան իրականացնել քայլեր` ուղղված կարգավորմանը։ Ինձ թվում է, որ Հարավային Կովկասում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի զարգացումը դարձել է մեր հակամարտությունների պատանդը»:
«Պատժամիջոցները նրա համար չեն, որպեսզի ջախջախվի ռուսական տնտեսությունը, այլ` որ ստեղծվի մի իրավիճակ, երբ Ռուսաստանը չի ունենա այլ տարբերակ, քան նստել բանակցային սեղանի շուրջ»:
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քույրն ու հայրը պատմել են նրա կյանքի վերջին օրերի մասին: Ժաննա Ֆրիսկեին 2 տարի փորձում էին փրկել աշխարհի լավագույն բժիշկները: «Ժաննան իր սարսափելի ախտորոշումը համարում էր փորձություն, այլ ոչ թե պատիժ»,- НТВ-ն մեջբերում է Վլադիմիր Ֆրիսկեի խոսքերը: Երգչուհու հոր խոսքով՝ Ժաննան խոստացել էր իրեն դեռ թոռներ պարգևել:
Շվեյցարիայում ապաստան ստացած իրավապաշտպան Էմին Հուսեյնովը հարցազրույց է տվել CNN հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է իր հետապնդումների փաստին ու խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների մասին, հայտնում է contact.az-ը:
ՌԴ Պետդուման երեկ վավերացրել է Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագրի արձանագրությունը, որը մինչև 2016 թվականը երկարեցնում է Հայաստան բնական գազի, նավթամթերքի ու ալմաստների առանց մաքսատուրքերի մատակարարումները: Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե Ռուսաստանը Դոնբասին մատակարարում ու թեսթավորում է իր նոր զինատեսակը, հայտնում է Interfax-ը:
Զինված իսլամական խմբավորումը հարձակվել է Սոմալիի մայրաքաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա, հայտնում է Reuters-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է հունական իշխանություններին վարկատուների հետ համաձայնության գալու անհրաժեշտության մասին մինչ Եվրամիության արտահերթ գագաթաժողովը, որը տեղի է ունենալու երկուշաբթի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, սակայն հարկավոր է ուշադիր լինել, քանի որ ռասիզմը դեռ կա ու այն թունավորում է երիտասարդների գիտակցությունը, դավաճանում մեր իդեալներն ու մասնատում է մեր ժողովրդավարությունը»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Հարկավոր է բղավել ու կամաց հետ քաշվել՝ առանց շրջվելու, սակայն ոչ մի պարագայում չի կարելի վազել: Եթե մոտակայքում կա ապաստարան, ապա հարկավոր է դրանից օգտվել, սակայն պետք է հաշվարկեք ձեր ու գիշատչի միջև ընկած տարածությունը: