Երկրաշարժ Թուրքիայի տարածքում
Սույն թվականի հունիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 08.55-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 22-ին 04.55-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.380 և արևելյան երկայնության 42.260 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա), օջախի 10 կմ խորությամբ և 3.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Տեղական ժամանակով ժամը 08.31-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 22-ին 04:31-ին) երկրաշարժին նախորդել է 3.4 մագնիտուդով նախացնցում: