ՌԴ-ն առաջնորդվելու է փոխադարձության սկզբունքով. Պեսկովը՝ պատժամիջոցների երկարաձգման մասին

Մոսկվան ԵՄ հակառուսական պատժամիջոցները, որոնց երկարաձգման մասին այսօր հայտնել էր ԵՄ խորհուրդը, համարում է անհիմն ու անօրինական, Ռուսաստանն էլ առաջնորդվելու է փոխադարձության սկզբունքով, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք բազմիցս ասել ենք, որ այստեղ ինչ-որ նոր բան չկա: Պատժամիջոցների հարցում փոխադարձության սկզբունքը մեր մոտեցման հիմքն է: Ռուսաստանը, բնականաբար, այդ պատժամիջոցները չհիմնավորված, անօրինական է համարում ու մենք երբեք չենք եղել պատժամիջոցների նախաձեռնողներ»,-ասել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930