Ժաննա Ֆրիսկեի քույրը համոզում էր նրան ընդունել դեղահաբերը
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քույրն ու հայրը պատմել են նրա կյանքի վերջին օրերի մասին: Ժաննա Ֆրիսկեին 2 տարի փորձում էին փրկել աշխարհի լավագույն բժիշկները:
«Ժաննան իր սարսափելի ախտորոշումը համարում էր փորձություն, այլ ոչ թե պատիժ»,- НТВ-ն մեջբերում է Վլադիմիր Ֆրիսկեի խոսքերը: Երգչուհու հոր խոսքով՝ Ժաննան խոստացել էր իրեն դեռ թոռներ պարգևել:
Վլադիմիր Ֆրիսկեի խոսքով՝ իր ավագ դուստրը հիվանդության ժամանակ ոչ մի անգամ լաց չի եղել:
Ժաննայի հոր խոսքով՝ իր աղջիկը երբեք մարդկանց մասին ոչ մի վատ բան չի ասել:
«Երբեք չի նեղացրել ոչ ոքի»,- ասել է նա:
Իր հերթին, Ժաննայի քույրը ասում է, որ ստիպում էր նրան ընդունել դեղահաբերը: «Ես նրան համոզում էի, ասում, որ փոքր երեխա ունի, որ պետք է ապրի հանուն երեխայի ու որպեսզի ապրի, հարկավոր է խմել այդ հաբերը»,-պատմել է Նատալյան:
Հիշեցնենք, որ 41-ամյա քաղցկեղով հիվանդ երգչուհուն հուղարկավորել են Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը: