Հունաստանը պետք է պայմանավորվի վարկատուների հետ. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է հունական իշխանություններին վարկատուների հետ համաձայնության գալու անհրաժեշտության մասին մինչ Եվրամիության արտահերթ գագաթաժողովը, որը տեղի է ունենալու երկուշաբթի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հակառակ դեպքում, ինչպես հայտարարել է Մերկելը, գագաթաժողովի մասնակիցները չեն կարողանա ընդունել ոչ մի որոշում:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ էր արել անել հնարավոր ամեն ինչ Հունաստանի հետ համաձայնության գալու համար:
Հունաստանն ունի 2 շաբաթ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերի իր վարկատուների հետ ու վճարի 1,6 մլրդ եվրո ԱՀՄ-ին: Եթե դա տեղի չունենա, երկրին դեֆոլտ կսպառնա: