Բաժիններ՝

Քաբուլում խորհրդարանի վրա հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել

21 մարդ, ներառյալ 5 կին ու 3 երեխա, վնասվածք է ստացել Քաբուլում այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման զինյալները այսօր գրոհել են Աֆղանստանի խորհրդարանի շենքը, հայտնում է The Guardian-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ պատգամավորները տարհանվել են, նրանց շրջանում լրջորեն տուժածներ չկան:

«Խորհրդարանի պատգամավորներն ու ստորին պալատի աշխատակիցները անվտանգության մեջ են: Մենք նրանց դուրս ենք բերել»,-կայքը մեջբերում է Քաբուլի ոստիկանապետ Աբդուրռահման Ռահիմիի խոսքերը:

Նա նշել է, որ ներկայում ընթանում է զինյալներից շրջանն ազատելու օպերացիա:
Ինչպես հաղորդվում է, հարձակումն սկսվել է, երբ մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է խորհրդարանի շենքի մոտ, իսկ հետո զինյալների խումբը զբաղեցրել է մերձակա շինություններից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930