Մեծ Բրիտանիան Իրանից ակնկալում է ավելի շատ ճկունություն. ԱԳՆ
Իրանը պետք է ավելի շատ ճկունություն դրսևորի միջուկային խնդրի լուծման հարցում, իրական առաջընթացը նկատելի կլինի հաջորդ շաբաթ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
«Հարկավոր է ցույց տալ ավելի շատ ճկունություն մեր իրանցի գործընկերների կողմից, եթե մենք պատրաստվում ենք համաձայնություն կնքել:
Սակայն դա բանակցություն է: Ես կարծում եմ՝ հիմա խոսքը լուրջ բանակցությունների մասին է, ու հաջորդ շաբաթ, հուսով եմ՝ մենք կսկսենք իրական առաջընթացի ականատես լինել»,-հայտարարել է Համոնդը Լյուքսեմբուրգում:
Հարցին՝ արդյոք պատրաստվում է այսօր հանդիպել Իրանի իր գործընկերոջը, Համոնդը դրական պատասխան է տվել: