Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պատրաստվում են Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դիմակայությունը Մոսկվային կարող է շարունակվել նաև այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռանա իր պաշտոնից, հայտնում է Reuters-ը:

«Փոփոխությունները, որոնց մասին ես խոսում եմ, հիմնված են այն սպասումների վրա, որ Ռուսաստանը կարող է չփոխվել ո´ չ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, ո´չ հետագայում»,-գործակալությունը մեջբերում է Պենտագոնի ղեկավարի խոսքերը, ով նախօրեին սկսել է իր եվրոպական շրջագայությունը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինեն հետագայում ևս դիմակայել Ռուսաստանին՝ կապված այն նոր պայմանների հետ, որոնք ստեղծվել են Ուկրաինայի նկատմամբ վարած ռուսական քաղաքականության հետևանքով:

Հարցին՝ կփոխի՞ Պուտինը, ըստ Քարտերի, իր քաղաքականությունը, Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ հուսով է, սակայն «վստահ չէ»:
Նա նաև անդրադարձել է Պուտինի հայտարարությանը՝ կապված Ռուսաստանի զենիթահրթիռային պոտենցյալի ավելացման հետ: «Վլադիմիր Պուտինի համար անհրաժեշտություն չկար հայտարարել այդ մասին: Ես իսկապես չեմ կարող բացատրել, թե ինչու է նա նման դիրքորոշում որդեգրել, սակայն, ըստ իս, դա տեղին չէ»,-ասել է նա:

ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ Վաշինգտոնը հույս ունի, թե Մոսկվան կվերադառնա կանխատեսելի քաղաքականության, այդուհանդերձ, ըստ նրա, առջևում հարաբերություններում մեծ լարվածություն է ու ՆԱՏՕ-ի ռազմավարության փոփոխությունները կոչված են զսպել «ռուսական միջամտությունը»:
Եվրոպա այցի շրջանակում Քարտերը կայցելի Գերմանիա, Էստոնիա, Բրյուսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս