
ԱՄԷ-ում համացանցում վիրավորական բառերի համար սպառնում է ազատազրկում

ԱՄԷ-ի իշխանությունները հաստատել են պատիժն այն մարդկանց համար, ովքեր իրենց վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս համացանցում, հայտնում է The Mirror-ը:
Այսպես, օնլայն միջոցներով կռվողներին կարող է սպառնալ մինչև 250 հազար դիրհամ տուգանք կամ բանտարկություն: Առաջինն օրենքով տուգանվել է Էմիրությունների մի բնակիչ, ով գործընկերոջը «վիրավորական խոսք» էր ուղարկել WhatsApp-ի միջոցով: Ներկայում նրա դեմ գործը դեռ չի ավարտվել:
Դատական հետաքննության պատճառ կարող է դառնալ ոչ միայն խոսքով վիրավորելը, այլ Emoji հավաքածուից սմայլիկ ուղարկելը, որը ցույց է տալիս միջնամատը բարձրացված ձեռք, հայտնում է Al Arabiya-ն: