Պորոշենկոն հայտարարել է Ռուսաստանի կողմից Դոնբասում նոր զինատեսակի թեսթավորման մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե Ռուսաստանը Դոնբասին մատակարարում ու թեսթավորում է իր նոր զինատեսակը, հայտնում է Interfax-ը:
Համաձայն Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության՝ այսօր Պորոշենկոն ԱՄՆ սենատորների պատվիրակության հետ հանդիպմանը՝ Ջոն Մակքեյնի գլխավորությամբ, սենատորներին տեղեկացրել է Դոնբասում ստեղծված իրավիճակի մասին՝ Ռուսաստանին մեղադրելով Կիևի իշխանությունների հակառակորդներին զինելու ու Մինսկի պայմանավորածություններին չհետևելու մեջ:
Պորոշենկոն նաև ասել է, թե իրեն հաջողվել է կառուցել ուժեղ բանակ: «Սակայն մենք 20-րդ դարի զենքով պայքարում ենք 21-րդ դարի զենքի դեմ, քանի որ Ռուսատանը Դոնբասին մատակարարում է ժամանակակից զինատեսակներ՝ օգտագործելով Ուկրաինան որպես թեսթային հրաձգարան նորագույն տեսակների փորձարկման համար»,-հայտարարել է նա: