Բաժիններ՝

Որսորդները Թբիլիսիի բնակիչներին խորհուրդ են տալիս գիշատիչներին հանդիպելիս սառնասրտություն պահպանել

Վրաստանի որսորդների միության նախագահ Թեմուր Տկեմալաձեն խորհուրդ է տալիս Թբիլիսիի բնակիչներին պահպանել հանգստությունը գիշատիչների հանդիպելիս ու պաշտպանվելու համար կոնկրետ ցուցումներ է տալիս, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Որսորդի խոսքով՝ ոչ մի պարագայում չպետք է գիշատչին շրջվել դեմքով ու փախչել, քանի որ այդ դեպքում կենդանին անպայման կհարձակվի:

«Հարկավոր է բղավել ու կամաց հետ քաշվել՝ առանց շրջվելու, սակայն ոչ մի պարագայում չի կարելի վազել: Եթե մոտակայքում կա ապաստարան, ապա հարկավոր է դրանից օգտվել, սակայն պետք է հաշվարկեք ձեր ու գիշատչի միջև ընկած տարածությունը: Եթե հարձակման անցնեք, ապա այդ դեպքում շանսերը ավելի մեծ կլինեն, որ կենդանին հետ քաշվի: Վագրերը հիմա մեծ սթրեսի մեջ են, դրան գումարվում է քաղցը ու կենդանին ամեն կենդանու ու մարդու մեջ տեսնում է սպառնալիք ու սնունդ»,-հայտարարում է Տկեմալաձեն:

Նա առաջարկում է գիշատիչներին որոնելու համար օգտվել որսորդական շների օգնությունից: Վերջինս ենթադրում է, որ վագրը մարդաշատ վայրում կարող է հայտնվել սովի պատճառով:

Թբիլիսիի կենդանաբանական այգու ավերման հետևանքով մինչ օրս ազատության մեջ են մեկ վագր, բորենի ու մեկ վագրակատու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս