Բաժիններ՝

Եվրոպան կարգելափակի սոցցանցերում ջիհադիստների օգտահաշիվները

Եվրոպայում ստեղծվում է հատուկ ոստիկանների թիմ, ովքեր զբաղվելու են սոցցանցերում ԴԱԻՇ խմբավորման հետ կապված անդամների օգտահաշիվների որոնմամբ ու արգելափակմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վաշինգտոնում Բրուքինգի ինստիտուտի տվյալով՝ Twitter-ում կարող է հաշվարկվել մինչև 90 հազար օգտահաշիվ, որոնք այսպես թե այնպես կապված են ԴԱԻՇ-ի հետ: Այդ օգտահաշիվների միջոցով իրականացվում է նաև նոր զինյալների հավաքագրում խմբավորման շարքեր:

«Եվրոպոլը» համագործակցելու է նաև որոշ սոցցանցերի հետ, որոնց անվանումը չի հրապարակվում: Սոցցանցերը համագործակցելու են ոստիկանության հետ՝ հայտնաբերելու ջիհադիստների ու նրանց կողմնակիցների օգտահաշիվները:
Ոստիկանությունը կսկսի զբաղվել իսլամիստների օգտահաշիվների որոնմամբ արդեն հուլիսի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930