ԵԽԽՎ-ն պատրաստ է գնալ փոխզիջման ռուսական պատվիրակության լիազորությունների հարցով. ԶԼՄ-ներ
Ստրասբուրգում այսօր սկսվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանը, որտեղ ներառված է լինելու ռուսական պատվիրակության լիազորությունների մասին բանաձևի քննարկումը, որին ավելի վաղ զրկել էին ձայնի իրավունքից: Ինչպես հայտնում է RBK-ն, ավստրիացի զեկուցող Շտեֆան Շեննախը պատրաստել է փաստաթուղթ, որն առաջարկում է վեհաժողովին չզրկել ՌԴ պատվիրակներին մյուս իրավունքներից:
«Լիազորությունների չեղյալ հայտարարումը ներկայում կխափանի ռուսական պատվիրակության ցանկացած հնարավոր փորձ՝ կառուցել կոնստրուկտիվ ու բաց երկխոսություն, որը կոչ է անում ԵԽԽՎ-ն»,-կարծում է Շեննախը:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի ներկայացուցիչներին հարկավոր է տալ ևս մեկ շանս՝ վեհաժողովի հետ հաստատել կոնկրետ երկխոսություն Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունների հարցով՝ «ներառյալ հարևան երկրների նկատմամբ նրա քաղաքականությունը»:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովը հայտարարել է, որ «ռուսական պատվիրակության դիրքորոշումը հստակ է ու ոչ երկիմաստ՝ հարկավոր է վերադարձնել լիազորություններն ամբողջությամբ, իսկ այստեղ փոխզիջում չի նախատեսվում»:
Ռուսական պատվիրակությունը զրկվեց ԵԽԽՎ հիմնական իրավունքներից (ձայնի իրավունք, մոնիթորինգային առաքելությունների ու կանոնադրական մարմինների նիստերին մասնակցելու իրավունք) այն բանից հետո, երբ 2014թ. մարտին Ղրիմի միացավ Ռուսաստանին: Ռուսներին թույլատրվեց միայն ներկա գտնվել նիստերին, հանդես գալ ու աշխատել կոմիտեներում: