Իսրայելի ՆԳՆ ղեկավարի կինը ռասիստական կատակի համար ներողություն է խնդրել Օբամայից
Իսրայելի ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմի կինը ստիպված է եղել ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին անհաջող կատակի համար, ում նա համեմատել էր սուրճի հետ, հայտնում է Jerusalem Post-ը:
Ջուդի Շալոմ Նիր-Մոզեսը Twitter-ի իր էջում գրել էր. «Գիտե՞ք, թե ինչ է «Օբամա սուրճը»: Սև ու թույլ»: Մոզեսի 75 հազար հետևորդներից շատերը նրան անմիջապես մեղադրել էին ռասիզմի մեջ:
«JudyMozes, անկասկած, ռասիզմը հարուցված է գլխուղեղի բացակայությամբ»,-գրել է օգտատերերից մեկը:
Շուտով հրեա նախարարի կինը հեռացրել է իր թվիթը ու ներողություն խնդրել ընթերցողներից: Ավելի ուշ նա անձամբ ներողություն է խնդրել Օբամայից՝ նշելով, թե չպետք է հրապարակել այդ թվիթը:
«Նախագահ Օբամա, ես չպետք է հրապարակեի այդ անտեղի կատակը, որը ես ինչ-որ տեղ լսել եմ: Իմ վերաբերմունքը մարդկանց հանդեպ կախված չէ նրանց ռասայից կամ կրոնից»,-գրել է նա:
Շալոմ Նիր-Մոզեսը հայտնի լրագրող է: