BBC-ի գլխավոր տնօրեն Թոնի Հոլը հայտարարել է բրիտանական ռադիոհեռարձակող կորպորացիայում զանգվածային կրճատումների մասին:
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պատերազմներից ու հետապնդումներից խույս տալու կամ ավելի բարվոք կյանք որոնելու նպատակով Միջերկրական ծովով դեպի եվրոպական երկրներ մեկնած փախստականների թիվը գրանցել է ռեկորդային ցուցանիշ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի խոսքերով, այս վտանգավոր ուղին է կտրել ավելքի քան 137 հազար մարդ։
Անկարան չի պատրաստվում արգելել Սիրիայից ու այլ երկրներից փախստականների մուտքը երկիր:
BP ընկերությունը գրեթե 19 մլրդ դոլար տուգանք կվճարի 2010թ. նավթային հարթակում պայթյունի հետևանքով Մեքսիկական ծոց նավթի արտահոսքի պատճառով: Ընկերությունը կարողացել է համաձայնության գալ ԱՄՆ իշխանությունների հետ փոխհատուցման շուրջ:
Ուկրաինան հայտարարել է Ղրիմին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մտադրության մասին: Սկսած 2015թ. հուլիսի 1-ից՝ 1 ԿՎտժ-ի գինը թերակղզու հմար սահմանվել է 3,42 ռուբլի՝ նախկին 2,99 ռուբլու փոխարեն, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը, որը Հունաստանի երեք հիմնական վարկատուներից է, խորհուրդ է տվել հույներին նախ՝ զբաղվել տնտեսական բարեփոխումներով, ապա նոր անցնել պարտքին:
Եգիպտական բանակը հայտարարել է այն մասին, որ 100%-ով վերահսկում է Սինայի թերակղզին՝ այնտեղ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների ու զինյալների կազմակերպված ջոկատները:
Թբիլիսիի կենդանաբանական այգում տեղի է ունեցել առաջին համալրումը ավերիչ ջրհեղեղից հետո. կովկասյան եղջերուն ձագ է ունեցել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայի բնակիչներին կանչել է իր հետ թեյելու անցած գիշեր պայթեցված «Անգելովների մոտ» սրճարանում:
ԵՄ քաղաքացիները որոշել են գումար նվիրաբերել, որպեսզի վճարեն Հունաստանի՝ միջազգային վարկատուներին ունեցած պարտքը:
Հուլիսի 1-ին, ժամը 19.30-ին, «ձախ սրունքի վերին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 1984 թ. ծնված Հեղինե Գ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ազատամարտիկների և Աթոյան փողոցների խաչմերուկում, ավտովթարի հետևանքով:
«Բոլորին բարևեք: Իմ վիճակը նորմալ է: Ինձ այցելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից Թոմասը: Շաբաթը մեկ անգամ այստեղ լողանալու օր է, օրական մեկ ժամ թույլատրվում է զբոսնել: Ներկայում ես Շուշիում եմ: Իմ բանտախցում ծորակ կա: Իմ «դատական գործընթացներն» ավարտվել են: Երազումս ես տեսել են անտառապահ Ալադդինին: Ինչպե՞ս է նա»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի ունեցած դերը ԱՄՆ նոր ռազմական ռազմավարությունում, հայտնում է RIA Novosti-ն:
Բրիտանական The Guardian-ը EurasiaNet.org կայքից ամբողջությամբ հրապարակել է Մարիաննա Գրիգորյանի հոդվածը, որը նվիրված է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի ցույցերին:
«Պաշտոնական Երևանը հաշվի է առնում Եվրամայդանի փորձը, ուստի չի բացառվում, որ կամ հաշտության եզրեր որոնի, կամ էլ ցույցերի հանդեպ սպասողական դիրք որդեգրի»:
Տեսանյութերը բացառիկ են, քանի որ նախկինում համարվում էր, որ ցեղասպանության տարիներին Եղեռնից փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում: Այսպիսով, Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված տեսանյութերը հայերին ցեղասպանության տարիներին պատկերող առաջին հայտնի տեսագրություններն են:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ է ընտրվել երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Ուկրաինայի առողջապահության նախարարության ղեկավար Ալեքսանդր Կվիտաշվիլին հրաժարականի դիմում է գրել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի քննադատությունից հետո, հայտնում է unn.com.ua-ն:
World of dance-ը Youtube վիդեհոսթինգում հրապարակել է մի տեսանյութ, որը վերնագրված է «Ցուցարար հայերի պարը Երևանում»:
Իրանի կառավարությունը մեկ ամսվա քրտնաջան աշխատանքից հետո կարողացել է երկիր վերադարձնել 13 տոննա ոսկին, որը ձեռք էր բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում ու 2 տարի շարունակ երկիրը չէր կարողանում այն վերադարձնել Թեհրանի դեմ պատճամիջոցների պատճառով, հայտարարել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիոլա Սեյֆը:
newsgeorgia.ge-ն հրապարակել է մի տեսանյութ, որտեղ անօդաչու թռչող սարքի օգնությամբ նկարահանվել է Բաթումի
Պենտագոնի շտաբերի պետերի միացյալ կոմիտեն հրապարակել է 2015թ. ազգային նոր ռազմական ռազմավարությունը, որտեղ միջազգային անվտանգության գլխավոր սպառնալիք են նշված ԴԱԻՇ-ի զինյալները, սակայն հիշատակվել են նաև «ռևիզինիստական պետություններ» Ռուսաստանը, Իրանը, Չինաստանն ու Հյուսիսային Կորեան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ճապոնիայում մեծությամբ չորրորդ մեքենաշինական Suzuki Motor ընկերության 85-ամյա ղեկավար Օսամու Սուզուկին իր որդուն՝ Տոսիխիրո Սուզուկիին նշանակել է կորպորացիայի նոր նախագահ, հայտնում է Japan Today-ը:
Սպիտակ տունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել 40 տարի գործող արգելքը՝ թույլատրվել է էքսկուրսիաների ժամանակ օգտագործել լուսանկարչական ու տեսանկարահանող սարքեր, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Սաուդցի արքայազն Ալ-Վալիդը հայտարարել է, որ իր ամբողջ կարողությունը, որը կազմում է 32 մլրդ դոլար, որոշել է նվիրաբերել բարեգործությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հետազոտությունն անցկացվել է Yelp-ի աջակցությամբ (այն ընկերություններից մեկն է, որը դիմել է Եվրահանձնաժողովին՝ բողոքելով Google-ի որոնողական համակարգից), գրում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ փաստաթուղթը Եվրահանձնաժողովին էր ներկայացվել անցած ուրբաթ:
Պարկինսոնի հիվանդությունը կարևոր դեր է խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտության հարցում, պնդում են նոր հետազոտության հեղինակները:
Ամերիկացի բժիշկների նոր տվյալները, որոնք իրականացրել են հայտնի ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի դիահերձումը, վկայում են այն մասին, որ նրան մահից առաջ արված «Պարկինսոնի հիվանդություն» ախտորոշումը սխալ է եղել, հայտնում է In Touch պարբերականը:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը առավել ճանաչված են 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների թվում: Այս մասին են վկայում CNN-ի ու ORC հետազոտական ծառայության հարցման տվյալները:
Ֆինլանդիան որոշում է կայացրել ՌԴ Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին ու ԵՄ պատժամիջոցային ցուցակում գտնվող մյուս ռուսներին չտալ երկիր մուտք գործելու թույլտվություն: Այդկերպ վերջիններս չեն կարողանա մասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին, որն անցկացվելու է հուլիսի 5-9-ը: Այս մասին TASS-ին հայտնել է Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Վես Խյակինենը: