Բաժիններ՝

ԵՄ քաղաքացիները 1 մլն եվրո են հավաքել Հունաստանի պարտը վճարելու համար

ԵՄ քաղաքացիները որոշել են գումար նվիրաբերել, որպեսզի վճարեն Հունաստանի՝ միջազգային վարկատուներին ունեցած պարտքը: Դրամահավաքը կազմակերպվել է կամավոր նվիրաբերությունների Indiegogo ինտերնետ-հարթակում:

Գումար նվիրաբերել ցանկացողներն այնքան շատ են, որ կայքը դանդաղ է աշխատում: 3 օրում հաջողվել է հավաքել 1 մլն եվրո, հայտնում է RT-ն:

Հիշեցնենք, որ Հունաստանը պարտավոր է վարկատուներին վճարել 1,6 մլրդ եվրո: Նախօրեին երկրի իշխանությունները հետաձգեցին տեխնիկական դեֆոլտը 1 օրով՝ վճարելով 50 հազար եվրո:
Հուլիսի 5-ին երկրում նախատեսված է անցկացնել հանրաքվե, որի ընթացքում բնակչությունը պետք է ընտրի՝ կամ ընդունի, կամ մերժի պարտքի վճարման պայմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս