Բաժիններ՝

Suzuki Motor-ի ղեկավարը ընկերության նոր նախագահ է նշանակել իր որդուն

Ճապոնիայում մեծությամբ չորրորդ մեքենաշինական Suzuki Motor ընկերության 85-ամյա ղեկավար Օսամու Սուզուկին իր որդուն՝ Տոսիխիրո Սուզուկիին նշանակել է կորպորացիայի նոր նախագահ, հայտնում է Japan Today-ը:

Դա կլինի 1978 թվականից ի վեր Suzuki Motor-ի նախագահի առաջին փոփոխությունը: Անձամբ Օսամուն կմնա կորպորացիայի գլխավոր տնօրեն ու տնօրենների խորհրդի նախագահ:
56-ամյա Տոսիխիրոն սկսել է աշխատել Suzuki-ում 1994 թվականից, իսկ 2011-ին դարձավ կորպորացիայի 4 գործադիր փոխնախագահներից մեկը:

Ավելի վաղ Suzuki-ի ղեկավարը ցանկանում էր իր իրավահաջորդի դերում տեսնել փեսային, սակայն վերջինս 2007թ. քաղցկեղից մահացավ:

Suzuki-ին Օսամու Սուզուկիի ղեկավարությամբ դարձավ Ճապոնիայի խոշորագույն ընտանեկան կորպորացիաներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031