
Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նոր ռազմական ռազմավարությունում Ռուսաստանի դերի մասին հիշատակումները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի ունեցած դերը ԱՄՆ նոր ռազմական ռազմավարությունում, հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ այդ զեկույցում Պենտագոնը Ռուսաստանին դասել է ռևիզիոնիստական պետությունների թվին, որը սպառնում է հարևաններին, չի հարգում նրանց անկախությունն ու պատրաստ է ուժ կիրառել:
«Այստեղ կարելի է ափսոսանք հայտնել, քանի որ անվտանգության հայեցակարգը փաստաթուղթ է, որը նախատեսված է երկարատև հեռանկարները համար, նման փաստաթղթում ձևակերպումները վկայում են հակամարտության գնալու տրամադրության մասին, որը զուրկ է մեր երկրի նկատմամբ որևէ օբյեկտիվությունից, ընդ որում՝ երկարարաժամկետ հեռանկարում»,-հայտարարել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի մասին տվյալ հիշատակությունը ռազմական սպառազինությունում հակասում է երկկողմ հարաբերությունների կարգավորման ջանքերին: