Բաժիններ՝

Ուկրաինան բարձրացրել է Ղրիմին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը

Ուկրաինան հայտարարել է Ղրիմին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մտադրության մասին: Սկսած 2015թ. հուլիսի 1-ից՝  1 ԿՎտժ-ի գինը թերակղզու հմար սահմանվել է 3,42 ռուբլի՝ նախկին 2,99 ռուբլու փոխարեն, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Այսպիսով, 1 ԿՎտժ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 14 տոկոսով, հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխի արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը մամլո ասուլիսի ժամանակ:

Նախօրեին ՌԴ էներգետիկայի նախարարության կայքում տեղեկություն էր հայտնվել, որ «Ուկրէներգո» ընկերությունը նախազգուշացնում է գերատեսչությանը Ղրիմին մատակարարվող էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման մասին: Ավելի ուշ այդ տեղեկությունը անհետացել էր կայքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս