Բաժիններ՝

BP-ն 19 մլրդ դոլար տուգանք կվճարի Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի պատճառով

BP ընկերությունը գրեթե 19 մլրդ դոլար տուգանք կվճարի 2010թ. նավթային  հարթակում պայթյունի հետևանքով Մեքսիկական ծոց նավթի արտահոսքի  պատճառով: Ընկերությունը կարողացել է համաձայնության գալ ԱՄՆ իշխանությունների հետ փոխհատուցման շուրջ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:

Փոխհատուցման գումարը, որը պետք է վճարի ընկերությունը, կազմում է 18,7 մլն դոլար: ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ BP-ի կողմից վճարվելիք գումարը խոշորագույնն է, որը երբևէ վճարել է մասնավոր ընկերությունը ԱՄՆ պատմության մեջ:

ВР-ն հայտարարել է, որ համաձայնագիրը փակում է Ալաբամա, Ֆլորիդա, Լուիզիանա, Միսսիսիպի ու Տեխաս նահանգների պահանջները, որոնք տուժել էին Մեքսիկական ծոցում նավթ լցվելուց:

Մեքսիկական ծոցում գտնվող նավթային Deepwater Horizon հարթակում, որը պատկանում էր ВР-ին, 2010 թվականի ապրիլին պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 11 մարդ, ծոց էր լցվել մոտավորապես 3,2-4,9 մլն բարել նավթ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս