
Իրանին է վերադարձվել ՀԱՀ-ում պահվող 13 տոննա ոսկին

Իրանի կառավարությունը մեկ ամսվա քրտնաջան աշխատանքից հետո կարողացել է երկիր վերադարձնել 13 տոննա ոսկին, որը ձեռք էր բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում ու 2 տարի շարունակ երկիրը չէր կարողանում այն վերադարձնել Թեհրանի դեմ պատճամիջոցների պատճառով, հայտարարել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիոլա Սեյֆը:
«13 տոննա ոսկին, որը ավելի վաղ ձեռք էր բերվել ու որոնց վրա 2 տարի կալանք էր դրվել պատժամիջոցների պատճառով, երեկ երեկոյան տեղափոխվել է Իրանի Կենտրոնական բանկ»,-նրա խոսքերը մեջբերել է RIA Novosti-ն: