![](/banners/BeFunky-design.jpg)
Ջրհեղեղից հետո առաջին անգամ Թբիլիսիի կենդանաբանական այգում եղջերուի ձագ է ծնվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/exjeru.jpg)
Թբիլիսիի կենդանաբանական այգում տեղի է ունեցել առաջին համալրումը ավերիչ ջրհեղեղից հետո. կովկասյան եղջերուն ձագ է ունեցել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Փոքրիկ եղջերուին անվանել են Պիրա:
«Համաձայն հունական միֆոլոգիայի՝ Զևսի ուղարկած շրհեղեղից հետո փրկվել են միայն Դևկալիոնն ու Պիրան: Հենց նրանք դարձան նոր ռասայի հիմնադիրներ, ու մենք հավատում ենք, որ մեր Պիրան կդառնա նոր կենդանաբանական այգու ստեղծման խորհրդանիշը»,-ասված է կենդանաբանական այգու հայտարարության մեջ: