Սաակաշվիլին Օդեսայի բնակիչներին հրավիրել է իր հետ թեյելու
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայի բնակիչներին կանչել է իր հետ թեյելու անցած գիշեր պայթեցված «Անգելովների մոտ» սրճարանում: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Facebook-ի իր էջում:
«Այսօր երեկոյան գնում եմ թեյելու ու բոլորին հրավիրում եմ նույնն անել՝ ելնելով համերաշխությունից»,-ասվում է հաղորդագրությունում:
Սաակաշվիլիի կարծիքով՝ քաղաքում պայթյուններ կազմակերպելը հեշտ է գիշերային վատ լուսավորվածության պայմաններում:
Նա պատրաստվում է քաղաքի քաղաքապետի հետ քննարկել տեսախցիկների տեղադրման հարցը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Օդեսայում տեղի է ունեցել հերթական պայթյունը: