Moody’s-ը Հունաստանի սուվերեն վարկանիշը Caa2-ից նվազեցրել է Caa3-ի
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը, որը Հունաստանի երեք հիմնական վարկատուներից է, խորհուրդ է տվել հույներին նախ՝ զբաղվել տնտեսական բարեփոխումներով, ապա նոր անցնել պարտքին:
Reuters-ին տված հարցազրույցում նա հայտարարել է. «հաշվի առնելով ներկայիս վիճակը՝ կարծում եմ, որ նախընտրելի կլիներ տեսնել գիտակցված քայլ բարեփոխումների ուղղությամբ»:
Հարցին՝ արդյոք կարելի է վստահել Հունաստանի ներկայիս ղեկավարությանը, Լագարդը պատասխանել է, որ ԱՄՀ-ն չի կարող ընտրել կոնկրետ երկրի ղեկկավարությանը ու «մենք ընդունում ենք ցանկացած կառավարության, որը ընտրվել է պատշաճ եղանակով, որպես լեգիտիմ գործընկերներ բանակցությունների ժամանակ»:
Նա, սակայն լուրջ մտավախություն է հայտնել, որ այն բանից հետո, երբ արդեն սկսել էր արագանալ Հունաստանի տնտեսության աճը ու բյուջեն դարձել էր պրոֆիցիտային, անսպասելիորեն սկսվել է հետ քաշվելու գործընթացը:
Լագարդը կարծում է, որ հիմա Հունաստանում գործարկվել է ժողովրդավարական գործընթաց՝ հանրաքվեին նախապատաստական աշխատանք, որի արդյունքում նա հուսով է՝ ավելի շատ հստակություն կլինի ու ավելի քիչ անորոշություն:
Մինչ այդ Moody’s վարկանշային գործակալությունը նվազեցրել է Հունաստանի սուվերեն վարկանիշը Caa2-ից մինչև Caa3, կանխատեսումը՝ «բացասական»: