Բաժիններ՝

Հիմա ես Շուշիում եմ. ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը նամակ է գրել հարազատներին

Ցմահ ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իր հարազատներին նամակ է ուղարկել: Այս մասին հայտնում է AzVision.az-ը՝ վկայակոչելով նրա եղբորը՝ Սահիբ Մուսաևին:

Նամակում դիվերսանտը հայտնել է, թե ներկայում գտնվում է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում:

«Բոլորին բարևեք: Իմ վիճակը նորմալ է: Ինձ այցելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից Թոմասը: Շաբաթը մեկ անգամ այստեղ լողանալու օր է, օրական մեկ ժամ թույլատրվում է զբոսնել: Ներկայում ես Շուշիում եմ: Իմ բանտախցում ծորակ կա: Իմ «դատական գործընթացներն» ավարտվել են: Երազումս ես տեսել են անտառապահ Ալադդինին: Ինչպե՞ս է նա»,-գրել է Ասկերովը նամակում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսին ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևը, Դիլհամ Ասկերովն ու Հասան Հասանովը հատել էին ԼՂՀ պետական սահմանը, հուլիսի 4-ին առևանգել ու սպանել էին Սմբատ Ցականյանին:

2014թ. դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ասկերովին դատապարտեց ցմահ ազատազրկման, Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս