Բաժիններ՝

Սպիտակ տանը այսուհետ կարելի է լուսանկարվել ու տեսանկարահանում իրականացնել

Սպիտակ տունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել 40 տարի գործող արգելքը՝ թույլատրվել է էքսկուրսիաների ժամանակ օգտագործել լուսանկարչական ու տեսանկարահանող սարքեր, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Զբոսաշրջիկները, ովքեր հիմա կայցելեն Սպիտակ տուն, կարող են ներսից նկարել շենքն ու այդ նկարները տեղադրել սոցցանցերում: Սելֆիի ձողերից օգտվելն արգելվում է:

Սպիտակ տանը սելֆիի արգելքի վերացման մասին հայտնել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Instagram-ում տեղադրված տեսաուղերձում:
Հոլովակում նա պատռում է արգելքի մասին վկայող զգուշացբող նշանը ու ասում, որ «դրանք այլևս չեք տեսնի»:

Սպիտակ տան ներկայացուցիչները կոչ են անում այցելուներին էքսկուրսիաների լուսանկարները ու վիդեոները սոցցանցում հրապարակել #WhiteHouseTour հեշթեգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031