Բաժիններ՝

Ֆինլանդիան արգելել է երկիր թողնել ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին

Ֆինլանդիան որոշում է կայացրել ՌԴ Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին ու ԵՄ պատժամիջոցային ցուցակում գտնվող մյուս ռուսներին չտալ երկիր մուտք գործելու թույլտվություն: Այդկերպ վերջիններս չեն կարողանա մասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին, որն անցկացվելու է հուլիսի 5-9-ը: Այս մասին TASS-ին հայտնել է Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Վես Խյակինենը:

«Կարող եմ հաստատել, որ Նարիշկինը այն անձանց թվում է, ում չի թույլատրվելու մուտք գործել երկիր: Այլ ազգանուններ ես հիմա ասել չեմ կարող, սակայն ԵՄ-ի պատժամիջոցային ցուցակը բաց է»,-ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ֆինլանդիայի իշխանությունների որոշումը:

«Հավանաբար հարկավոր է հարցնել ԱԳՆ-ին, սակայն ընդհանուր առմամբ վրդովվեցուցիչ է, քանի որ Դաշնային ժողովի պալատի ղեկավարը, որքան գիտեմ, պետք է մասնակցեր միջազգային միջոցառման»,-ասել է Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս